«Աշտարակը գրեթե մինչև հիմքը քանդվել է, ոչ թե բաժանվել մասերի։ Սխալ որոշումը լիովին վանդալիզմի է վերածվել. քարերից ոչ մեկը գործնականում չի պահպանվել իր սկզբնական տեսքով, ինչը նշանակում է, որ նույնիսկ շինանյութերը չեն լինի իրական, երբ աշտարակը վերակառուցվի»,- Գիորգի Չուբինաշվիլիի անվան ազգային հետազոտական կենտրոնի եզրակացությունը ուղղակիորեն մատնանշում է հանցագործությունների մասին, որոնց արդյունքում աշտարակը, որը տասը դար շարունակ դիմակայել է բնական անբարենպաստ պայմաններին և թշնամու ներխուժմանը՝ քանդվել է 21-րդ դարում՝ վերականգնման ծրագրի շրջանակներում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Քորողոյի ճարտարապետական համալիրը գտնվում է Դուշեթիի մունիցիպալիտետի Խադայի կիրճում գտնվող լեռան լանջին։ Համալիրն ունի ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ այն պետք է էլ ավելի պաշտպանված լիներ։
Չուբինաշվիլիի կենտրոնի եզրակացությունից պարզ է դառնում, որ Քորողոյի համալիրի վերականգնման նախագիծը պատրաստվել է 2019 թվականին և ներառում էր աշտարակի և եկեղեցու հարավային շինության ապամոնտաժում։ Այս պատճառով նախագիծը մի շարք դիտողություններ է ստացել Մշակութային ժառանգության խորհրդի նիստում։ Դրա հեղինակին տրվել են թերությունները շտկելու կոնկրետ հանձնարարականներ և հանձնարարվել նորից ներկայացնել նախագիծը։
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը այժմ թաքցնում է հանրային տեղեկությունը, թե հեղինակը ինչ փոփոխություններ է կատարել նախագծում և արդյոք այն հավանության է արժանացել պետական մարմնի կողմից, սակայն հոկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ Քորողոյի պատմական աշտարակն ամբողջությամբ քանդվել է դրա վերականգնման պատրվակով։ Չուբինաշվիլիի կենտրոնի եզրակացության համաձայն՝
- «Աշտարակը Քորողոյի համալիրի կարևոր օբյեկտն էր։ Համարվում է, որ այն պետք է կառուցված լինի եկեղեցուց առաջ՝ 10-րդ դարում։ Աշտարակն ուներ մշակութային-պատմական բարձր արժեք։ Աշտարակին առանձնահատուկ արժեք է տվել 10-րդ դարի հայտնի շինարարական արձանագրությունը, որը շատ հազվադեպ է վրացական աշտարակներում։ Քանդման գործընթացում հոգ չեն տարել արձանագրության քարը պաշտպանելու համար։ Ներկայումս այն կիսով չափ ավերակների մեջ է հայտնվել, իսկ մի մասը ծածկված է թիթեղով։ Երկրորդ քարը՝ ավելի ուշ քերծված արձանագրությամբ, չի գտնվում։ Այն ավերակների մեջ է և ամենայն հավանականությամբ կոտրվել է։
- 2019 թվականի դեկտեմբերին նախագծի բացատրական քարտում որպես աշտարակի «ապամոնտաժման» անհրաժեշտության փաստարկ բերվել է անվստահելի երկրաբանական և կառուցվածքային վիճակը (չնայած այն հանգամանքին, որ նախագծային փաստաթղթերում ներառված երկրաբանական եզրակացությունը սրա մեջ տագնապալի ոչինչ չի նշել): Աշտարակը քանդելուց հետո այս արարքն արդարացնելու համար ասվել է, որ այն վտանգ է ներկայացնում եկեղեցու համար։ Նույնիսկ այդպես որ լիներ, անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ եղել աշտարակը քանդել մինչև հիմքը, երբ պարզ է, որ դրա ստորին հատվածը վտանգ չի կարող ներկայացնել եկեղեցու համար։ Աշտարակը քանդել են՝ չհասկանալով սպասվող հետևանքները։ Հաշվի չի առնվել շինանյութի՝ հեշտ փշրվող հարթ քարի առանձնահատկությունները։ Քարերը պատերի վրա հարված ստանալիս, այնուհետև բարձրությունից ընկնելիս կոտրվել են ու բաժանվել մանր կտորների։ Գոյություն ունեցող կույտերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործնականում ոչ մի քար չի պահպանվել իր սկզբնական տեսքով, ինչը նշանակում է, որ նույնիսկ շինանյութերը չեն լինի իսկական, երբ աշտարակը վերակառուցվի:
- Հուշարձանի քանդման ժամանակ շինաքարերի պարտադիր գծանշում չի արվել։ Աշտարակի ավերակները ցրված են համալիրի ողջ պարագծով` ինչպես պարսպի ներսում, այնպես էլ դրսում»:
«Վերականգնողական աշխատանքների» արդյունքում ստեղծված խնդիրները միայն աշտարակի քանդմամբ չեն սահմանափակվում։ Չուբինաշվիլիի կենտրոնի եզրակացության համաձայն՝ եզակի ռելիեֆները վտանգի տակ են, իսկ բուն եկեղեցու վրա կատարված աշխատանքները վատ են կատարվել՝ մի շարք սխալներով ու մեթոդական խախտումներով։
Չուբինաշվիլիի կենտրոնը պահանջում է դադարեցնել ընթացիկ նախագիծը և պատրաստել Քորողոյի համալիրի վերականգնման նոր նախագիծ, որի շրջանակում պետք է հնարավորինս շտկվեն արդեն իսկ թույլ տրված սխալները և վատ կատարված աշխատանքները, այդ թվում՝ Սբ. Աստվածածնի անվան եկեղեցու վերաբերյալ։
- «Աշտարակի ավերումից և շինանյութի փշրումից հետո հուշարձանն անդառնալի վնաս է ստացել, նրա իսկությունը լիովին կորել է։
- Փորձագետների լայն շրջանակի ներգրավմամբ պետք է սկսել քննարկում, թե ինչ կարելի է անել խնդիրը թեկուզ մասնակի շտկելու համար։ Աշտարակի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի այս հիմնավորման հիման վրա և դառնա նոր նախագծի մաս:
- Պետք է շտապ պլանավորել և իրականացնել միջոցառումներ՝ եկեղեցու հարավային դարպասի քանդումից հետո միայնակ մնացած երկու ռելիեֆ քարերը պաշտպանելու համար։ Այս փուլում լավագույն լուծումը կարծես թե դրանք Վրաստանի ազգային թանգարան տեղափոխելն է, որտեղ կապահովվի ոչ միայն դրանց պահպանությունն ու ներկայացումը, այլև ախտորոշումն ու պատշաճ բուժումը։
- Աշտարակի հայտնի արձանագրությունը պաշտպանելու, ինչպես նաև 2014 թվականին աշտարակի ավերակներում հայտնաբերված քերծվածքային արձանագրությունը որոնելու համար շտապ պետք է նախատեսել և իրականացնել միջոցառումներ»,- նշվում է եզրակացության մեջ։
Մշակութային ժառանգության վնասումը կամ ոչնչացումը քրեական հանցագործություն է։ Ներքին գործերի նախարարությունից չպատասխանեցին մեր այն հարցին, թե Քորողո աշտարակի ավերման գործով հետաքննություն սկսվե՞լ է։ Չուբինաշվիլիի կենտրոնի փոխտնօրեն Լևան Զեդգինիձեն «Վրաստանի լուրերին» ասել է, որ իրենք չեն դիմել իրավապահ մարմիններին՝ մասնագետներին հարցաքննելու կամ նյութեր հանձնելու համար։
2022 թվականից Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Ազնաուրաշվիլին, ում պաշտոնավարման ընթացքում քանդվել է Քորողոյի աշտարակը, հոկտեմբերի 3-ին Մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի որոշմամաբ պաշտոնի բարձրացում է ստացել և նշանակվել փոխնախարար։