Ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքի անդամները և քաղաքացիները գիշերն անցկացրել են Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ Ապրիլի 9-ի հուշարձանի մոտ։ Զոհվածների հիշատակի համար պատարագ է մատուցվել, որից հետո հավաքվածները երդվել են հավատարիմ մնալ Վրաստանի անկախությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 2 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
Երդման տեքստում, որը ընթերցել է օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն, ասվում է, որ պաշտպանելու են ապրիլի 9-ի զոհվածների ձեռքբերումը, Վրաստանի անկախությունը, յուրաքանչյուր մարտիկի և խղճի բանտարկյալի․
«Չենք լքի ճշմարտության համար հալածվածներին։ Խոսքով և գործով սիրով կօգնենք նրանց և նրանց ընտանիքներին։ Կանգնելու ենք միմյանց կողքին։ Կպայքարենք մինչև վերջ այս երկրի և ժողովրդի ազատության համար։ Թող Աստված լինի մեր օգնականը այս մեծ պայքարում։ Ամեն»,- երդվել են հավաքվածները։
Գիշերը դրսում անցկացնելու նախաձեռնողները եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված և կալանավորված ցուցարարների ընտանիքի անդամներն էին: Նրանք կարդացել են բանտից ուղարկված նամակները:
Առավոտից քաղաքացիները հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում: Հարակից տարածքում մոբիլիզացվել է ոստիկանությունը: Սովորաբար այս օրը իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և դեսպանատների ներկայացուցիչները այցելում են Ապրիլի 9-ի հուշարձանին:
36 տարի առաջ՝ 1989 թվականի ապրիլի 9-ին, լուսաբացին, Խորհրդային Միության զինված ստորաբաժանումները Ռուսթավելիի պողոտայում ցրեցին Վրաստանի անկախության պահանջով հավաքված խաղաղ ցուցարարներին՝ օգտագործելով հրազեն և թունավոր նյութեր: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և 21 ցուցարար զոհվել է: Ապրիլի 9-ին զոհվածներն են. Ազա Ադամիա՝ 22 տարեկան, Նաթիա Բաշալեիշվիլի՝ 16 տարեկան, Էկա Բեժանիշվիլի՝ 16 տարեկան, Նատո Գիորգաձե՝ 23 տարեկան, Թամունա Դոլիձե՝ 28 տարեկան, Թինա Էնուքիձե՝ 70 տարեկան, Նինո Թոիձե՝ 25 տարեկան, Զաիրա Կիկվիձե՝ 61 տարեկան, Մանանա Լոլաձե՝ 33 տարեկան, Թամար Մամուլիշվիլի՝ 50 տարեկան, Վեներա Մետրեվելի՝ 46 տարեկան, Մամուկա Նոզաձե՝ 22 տարեկան, Նանա Սամարգուլիանի՝ 41 տարեկան, Շալվա Քվասրոլիաշվիլի՝ 35 տարեկան, Մարինա Ճղոնիա-Սամարգուլիանի՝ 31 տարեկան, Էլիսո Ճիպաշվիլի՝ 25 տարեկան, Թամար Ճովելիձե՝ 16 տարեկան, Նոդար Ջանգիրաշվիլի՝ 40 տարեկան, Մզիա Ջինճարաձե՝ 43 տարեկան, Մանանա Մելքաձե՝ 23 տարեկան, Գիա Քարսելաձե՝ 25 տարեկան:
Երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանը վերականգնեց 1918 թվականին ձեռք բերած և 1921 թվականին խորհրդայնացման հետևանքով կորցրած անկախությունը:
