Չվող թռչունների որսի սեզոնը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև մարտի 1-ը։ Որսորդությամբ զբաղվել ցանկացողները պարտավոր են որսը սկսելուց առաջ 10 լարի տուրք վճարել:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Գումարը հնարավոր է վճարել Վրաստանի ցանկացած բանկում, ստացողը՝ Պետական գանձարան, բանկի ծածկագիրը՝ 220 101 222, հաշվեհամարը՝ 200122900, բյուջետային մուտքերի տեսակը որոշող գանձապետական ծածկագիրը՝ 3033։
Որսն արգելված է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված տարածքներում, այդ թվում՝ Վրաստանի քաղաքների վարչական սահմաններում, պետական արգելոցներում, ազգային պարկերում, Նուգզար Զազանաշվիլիի անվան Սամուխիի բազմաֆունկցիոնալ տարածքում, ինչպես նաև պետական արգելոցների շրջակայքում գտնվող 500 մետր և ազգային պարկերի շրջակայքում գտնվող 250 մետր գոտիներում, նախարարության ՀԻԻԱ Վայրի բնության ազգային գործակալության կառավարման/օգտագործման ենթակա բուծական տնտեսությունների տարածքներում։
Արգելվում է որսը ողորկափող հրազենով (հրացան), պտուտակավոր հրազենով (կարաբին կամ հրացան), համակցված հրազենով (պտուտակ և ողորկափող հրացան), որսորդական սառը զենքով, ինչպես նաև որսը օդաճնշական զենքերով:
Որսի համար թույլատրված չվող թռչունների տեսակների ցանկը, որսի ժամկետները և օրական սահմանները՝ ըստ որսի վայրերի, կարող եք գտնել այս հղումով։
