Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի տարածաշրջանի դե ֆակտո առաջնորդ Ալան Գագլոևը ժամանել է Չեչնիա, որտեղ կմասնակցի այսօր և վաղը «Հարավային Օսիայի մշակույթի օրերի» շրջանակներում նախատեսված միջոցառումներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ըստ մամուլի ծառայության՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արդեն ընդունել է Գագլոևին իր նստավայրում, թեև վաղը նախատեսված է պաշտոնական հանդիպում, որտեղ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցեր։
Գրոզնիում ներկա է նաև Հարավային Օսիայի մշակույթի դե ֆակտո նախարար Ռադա Ձագոևան, ով կհանդիպի Չեչնիայի մշակույթի նախարար, Ռամզան Կադիրովի աղջկա՝ Այշատ Կադիրովայի հետ։
Մարտին օկուպացված Ցխինվալիում անցկացվել են չեչենական մշակույթի օրեր։ Այդ ժամանակ Ալան Գագլոևը Այշատ Կադիրովային «Հարավային Օսիայի և Չեչնիայի հանրապետությունների ժողովուրդների հարաբերությունների, բարեկամության և համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար» պարգևատրել է «Բարեկամության շքանշանով»:
Ալան Գագլոևը Հարավային Օսիայի Հանրապետության դե ֆակտո նախագահ է դարձել մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մայիսին անցկացված այսպես կոչված ընտրությունների արդյունքում։
