Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման են դատապարտվել Վրաստանի քաղաքացիներ Իասոն Ջենգիուրին և Սերգո Մերեբաշվիլին, ովքեր օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից ապօրինի ձերբակալվել էին անցյալ տարվա սեպտեմբերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 4 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 5 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 6 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Վրաստանի քաղաքացիների նկատմամբ նշանակված ազատազրկման պատիժների մասին երեկ հայտնի է դարձել Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում Էրգնեթի գյուղում տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո։
«Հիմնական շեշտը դրվել է ապօրինի կալանքի տակ գտնվող մեր համաքաղաքացիների ազատ արձակման վրա։ Որոշ տեղեկություններ են տարածվել, մասնավորապես, Իասոն Ջենգիուրիի և Սերգո Մերեբաշվիլիի գործերի վերաբերյալ։ Նրանք դատապարտվել են 2 տարի 6 ամիս ապօրինի ազատազրկման։ Մեր մնացած քաղաքացիները սպասում են այսպես կոչված դատարանի որոշումներին»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։
Ներկայումս Ցխինվալիում ապօրինի կերպով պահվում է Վրաստանի վեց քաղաքացի։
Հանդիպումից հետո այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Իգոր Կոչիևը խոսել է սահմանների սահմանազատման անհրաժեշտության մասին։
«Հարավային Օսիայի կողմը պետական սահմանի խախտման հետ կապված հարցերի լուծումը տեսնում է Վրաստանի հետ սահմանի սահմանազատման և դրան հաջորդող լայնածավալ աշխատանքի մեկնարկի մեջ»։
Եթե վրացական պետությունը, որն ամեն կերպ արգելափակում է այս ուղղությամբ աշխատանքը, վերջապես հասկանա սահմանը գծանշելու անհրաժեշտությունը, մենք նախ կպայմանավորվենք, թե որտեղով է անցնելու գիծը, իսկ հետո կնշենք այն գետնի վրա»,- ասել է Կոչիևը։
Նա ասել է, որ նոյեմբերի 19-ին Էրգնեթիում կայացած վերջին հանդիպումից հետո «սահմանին» իրավիճակը «բավականին կայուն և հանգիստ է մնում»։ Ինչպես հայտարարել է Իգոր Կոչիևը, գրանցվել են մի քանի միջադեպեր, որոնցից մեկում եղել են վրացի ոստիկաններ։
«Մենք Վրաստանի ներկայացուցիչներին ասել ենք, որ ոստիկանությունը, որը պետք է պահպանի կարգուկանոնը և կանխի նման միջադեպերը, իրենք են խախտում պետական սահմանը։ Կարծում եմ, որ վրացական կողմը հաշվի է առել մեր ուղերձը և կուսումնասիրի այս միջադեպը»,- ասել է Իգոր Կոչիևը։
Հաջորդ՝ 124-րդ հանդիպումը Էրգնեթիում նախատեսված է ապրիլի 4-ին։
