Չխորոծղուի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության նախկին ղեկավար Էդեմ Կվարացխելիան ձերբակալվել է քաղաքապետ Դաթո Գոգուայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ձերբակալությունից մի քանի օր առաջ Էդեմ Կվարացխելիան հերքել էր թե՛ քաղաքապետի հետ ընդհարումը, թե՛ այն տեղեկությունը, թե կոնֆլիկտի պատճառը իր պաշտոնանկությունն է։
«Մենք ընկերներ ենք, թիմակիցներ ենք։ Թյուրիմացություն է եղել, և ամեն ինչ կկարգավորվի։ Առանց պատճառի պետք է վերադառնամ աշխատանքի, շատ գործեր ունեմ անելու ու ամեն ինչ շատ լավ կանեմ։ Պատահել է, որ ինձ հեռացրել են, ինչը ես այսօր բողոքարկել եմ։ Տեսնենք՝ ինչ դուրս կգա»,- ասել է նախկին պետական ծառայողը։
«Վրացական երազաքնի» անդամ Դաթո Գոգուան միջադեպի հետ կապված մեկնաբանություն չի արել։
Էդեմ Կվարացխելիայի դեմ քրեական գործը սկզբում հարուցվել է 126-րդ՝ բռնության հոդվածով, սակայն հետագայում այն վերավորակավորվել է 353-րդ հոդվածով, որը նշանակում է դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ։
2014 թվականից Էդեմ Կվարացխելիան աշխատել է նախ Չխորոծղուի վարչակազմում, որից հետո եղել է քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը։ Ընդդիմության տեղեկություններով՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է մոտ մեկուկես ամիս առաջ։
