Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված Cyprus Airways ավիաընկերությունը սկսում է թռիչքներ դեպի Վրաստան։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Լառնակա-Թբիլիսի-Լառնակա երթուղով։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հունիսի 21-ին Cyprus Airways-ին շահագործման թույլտվություն է տվել։
Ավիաընկերությունը Լառնակայի և Թբիլիսիի միջև չվերթներ կիրականացնի հուլիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի:
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
