Դաղստանում զորահավաքի դեմ ակցիաների ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դաղստանում՝ Մախաչկալա քաղաքում, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ցուցարարի՝ ՌԴ նախագահի հայտարարած մոբիլիզացիայի դեմ ցույցերի ժամանակ, իսկ Էնդիրեյ գյուղում ոստիկանները ցույցը ցրելու համար օդ են կրակել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ո՛չ պատերազմին: Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա: Մենք կույր չենք... Մենք չենք ուզում մեր երեխաներին ուղարկել պատերազմ: Ինչո՞ւ դուք չեք գնում պատերազմ և ժողովրդին եք տանջում»։

Հանրահավաքի մասնակիցների զգալի մասը կազմող կանայք այսպես են դիմել ոստիկաններին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մախաչկալայում անցկացված բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 300 մարդ, իսկ Էնդիրեյ գյուղում մոբիլիզացիայի դեմ դուրս են եկել տասնյակ մարդիկ։ Ըստ Telegram-ի ալիքներից մեկի՝ այս գյուղից պատերազմին զորակոչվել է 110 մարդ, այդ թվում՝ բանակից նոր վերադարձած երիտասարդները։

Դաղստանի առաջնորդ Սերգեյ Մելիկովը ընդունել է զորահավաքի սկզբում թույլ տրված սխալները և ասել, որ զինկոմիսարիատները զորակոչել են նաև այն մարդկանց, որոնց դա չէր վերաբերում. «Մասնակի զորահավաքը պետք է իրականացվի նախագահի կողմից հրապարակված չափորոշիչների խիստ պահպանմամբ: Բացառություններ կամ սխալներ չեն թույլատրվում։ Սրա համար անձամբ պատասխանատու են քաղաքների ու շրջանների ղեկավարները»։

Սեպտեմբերի 25-ին մոբիլիզացիայի դեմ ցույցեր են անցկացվել նաև Ռուսաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայի Նալչիկ քաղաքում։ Ըստ տարածված տեսանյութերի՝ ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ կանայք։

«Թույլ չեմ տա տանեք ամուսնուս։ Նույնիսկ եթե սպանեք ինձ, միևնույն է, թույլ չեմ տա։ Սա մեր ջիհադը չէ։ Ինչո՞ւ են մեր երիտասարդները, մեր ծնողները գնում այնտեղ։ Մեզ վրա՞ են հարձակվել»,- ասում է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Զորահավաքի դեմ բողոքել են նաև Իրկուտսկի շրջանում, որտեղ զինկոմիսարիատում կրակոցներ են եղել: Զորակոչված երիտասարդը հրազենից արձակած կրակոցով վիրավորել է կոմիսարիատի աշխատակիցներից մեկին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մոբիլիզացիայի մասին։ Պուտինի խոստման համաձայն՝ զորակոչի կենթարկվեն «առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություն և համապատասխան փորձ»։ Իրականում զինկոմիսարիատներն անխտիր հավաքագրում են տղամարդկանց։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 000 քաղաքացի, սակայն, ինչպես գրում են անկախ լրատվամիջոցները, Կրեմլի կայքում հրապարակված Պուտինի հրամանագրում փակ կետ կա, որը խոսում է մոտ մեկ միլիոն մարդու զորակոչի մասին։ Կրեմլն այս տեղեկությունը կեղծ է որակում։

Այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին, ՌԴ քաղաքացիները փորձում են զանգվածաբար լքել երկիրը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում վրաց-ռուսական սահմանին առնվազն 15-20 կիլոմետրանոց խցանում է ստեղծվել։ Վերին Լարսի անցակետն անցնելու համար ՌԴ քաղաքացիները հերթ են կանգնում 24-40 ժամ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու մասին այսպես կոչված հանրաքվեներից հետո ՌԴ իշխանությունները կփակեն սահմանները այն քաղաքացիների համար, որոնք ենթակա են մոբիլիզացիայի։ Արգելքի սահմանման հավանական ժամկետ է համարվում սեպտեմբերի 28-ը։ «Նովայա գազետա Եվրոպա» հրատարակության աղբյուրը՝ նախագահի աշխատակազմից հայտնել է, որ զորահավաքի մասին հայտարարությունից հետո Ռուսաստանը լքել է 261 հազար տղամարդ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։