Թբիլիսիի քաղաքային դատարանը Պանկիսիի կիրճի Օմալո գյուղի բնակիչ, 44-ամյա Ցիսկարա Տոխոսաշվիլիին մեղավոր է ճանաչել «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործողություններին օժանդակելու մեջ և դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Դատական նիստերը փակ են եղել լրատվամիջոցների համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Դատախազության տվյալներով՝ Ցիսկարա Տոխոսաշվիլին միացել է «Իսլամական պետությանը» և ակտիվորեն մասնակցել զինված գործողություններին Սիրիայի տարածքում։ Նա խթանել է ահաբեկչական գործողությունները՝ ի պաշտպանություն ISIS-ի։
Մեղադրյալը ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով (օտար երկրի ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելը և ահաբեկչական գործունեությանն աջակցելը):
Ցիսկարա Տոխոսաշվիլին «Իսլամական պետությունում» հայտնի էր «Էմիր Իսա» մականվամբ։ Նա ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվել է 2015 թվականին։ Այդ ժամանակ նրա կրտսեր եղբայրը՝ Ցեզար Թոխոսաշվիլին, նույն ինքը՝ «Էմիր Ալ Բարա Ալ Շիշան», արդեն համարվում էր «Իսլամական պետության» ազդեցիկ անձ։ Ցեզար Թոխոսաշվիլին մտերիմ հարաբերություններ է ունեցել Պանկիսիից Թարխան Բատիրաշվիլիի հետ, որը հայտնի է նաև որպես «Աբու Օմար Ալ Շիշան», որը «Իսլամական պետության» առաջնորդներից էր։
2016 թվականից՝ ISIS-ի տապալումից հետո, Ցեզար և Ցիսկարա Տոխոսաշվիլիները Սիրիայից տեղափոխվել են Թուրքիա, որից հետո հաղորդվել էր, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է Ցեզար Թոխոսաշվիլին, իր կնոջ և չորս երեխաների հետ, ինչը չի հաստատվել։

2019 թվականին նա ձերբակալվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, իսկ 2020 թվականին արտահանձնվել է Վրաստանին։ Ցեզար Տոխոսաշվիլին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։
Պանկիսիի համայնքային ռադիոյի տվյալներով՝ 2012-2019 թվականներին Սիրիայում մարտերի ընթացքում զոհվել է 34 պանկիսցի։
