Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արսեն Կալատոզիշվիլին բավարարել է դատախազության միջնորդությունը և «Վրացական երազանքի» ժամանակավոր քննիչ հանձնաժողով չներկայանալու համար «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է 50 հազար լարի գրավ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Գործընթացի ավարտից հետո Խազարաձեն հերթական անգամ հայտարարել է, որ հանձնաժողովի նիստին իր չներկայանալը գիտակցված որոշում է։
«Ես չեմ ճանաչում ոչ լեգիտիմ խորհրդարանը, ինչպես նաև նրա կողմից ստեղծված հանձնաժողովը: Սա իմ անսասան բողոքն է, և ոչ մի որոշում չի փոխի իմ համոզմունքը»,- ասել է Խազարաձեն:
Նրա խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում, երբ նա մտել է քաղաքականություն, «Վրացական երազանքը» տարբեր շինծու գործերով փորձում է վարկաբեկել իրեն։
«Չնայած այն հանգամանքին, որ իմ 30 տարվա բիզնեսի փորձի ընթացքում իմ դեմ ոչ մի գործ, ոչ մի բողոք կամ խտրականություն չի եղել, չնայած 14-15 տարվա վաղեմության ինչ-որ անհեթեթ հեքիաթներ են պատմում, ես պատրաստ եմ այս դատարանում որակյալ պատասխան տալ, եթե նման բան լինի»,- նշել է Մամուկա Խազարաձեն։
Դատախազությունը Խազարաձեին ապրիլի 1-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը ներառում է խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը և պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։ Ըստ մեղադրող կողմի՝ Մամուկա Խազարաձեն հանձնաժողովի նիստին չի ներկայացել անհիմն պատճառով։
TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն հրաժարվել է մասնակցել «Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին, որը պետք է հետաքննի նախորդ կառավարության գործունեությունը։
Թեա Ծուլուկիանիի գլխավորած հանձնաժողովը Խազարաձեին հրավիրել է մարտի 24-ի նիստի, որտեղ քննարկվել է բիզնեսի վրա ճնշում գործադրելու դեպքերից մեկը։ Խորհրդարանի լեգիտիմությունը չճանաչելուց բացի, Մամուկա Խազարաձեն ասում է, որ կապ չունի «Մագնատ» ՍՊԸ-ի գործի հետ։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մեկ այլ առաջնորդ Բադրի Ջափարիձեն նույնպես հրաժարվել է համագործակցել հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովը նրա գործը նույնպես փոխանցել է դատախազություն, և առաջիկա օրերին նրան մեղադրանք է առաջադրվելու։
