Դատարանը Նիկա Գվարամիային դատապարտել է 12-օրյա ազատազրկման

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Կոբա Չագունավան «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիային օրինախախտ է ճանաչել և դատապարտել 12-օրյա ազատազրկման։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ներքին գործերի նախարարությունը վիճարկել է Նիկա Գվարամիայի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների խախտումը, որը վերաբերում է մանր խուլիգանությանը և ոստիկանին վիրավորելուն։ Հանցագործության համար որպես առավելագույն պատժամիջոց նախատեսված է մինչև 15 օր ազատազրկումը։

Առավոտյան Նիկա Գվարամիային Մառնեուլիի բանտից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ առանց փաստաբանների այդ մասին տեղեկություն ունենալու։

«Նրանք պատրաստվում էին առանց մեր ներկայության գործընթացը անցկացնել։ Միայն այն բանից հետո, երբ Նիկան ինքը խնդրեց փաստաբանների ներկայությունը, գործընթացը հետաձգվեց, և մեզ մեկ ժամ ժամանակ տրվեց դատարան ներկայանալու համար»,- նիստից առաջ ասել է Դիմիտրի Սաձագլիշվիլին։

Փաստաբանները միջնորդել են հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն դատավոր Չագունավան չի բավարարել նրանց միջնորդությունը։

Դեկտեմբերի 4-ին Նիկա Գվարամիան ձերբակալվել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» գրասենյակի մոտ, երբ նա պահանջել է մտնել գրասենյակ և մասնակցել ներսում ընթացող խուզարկությանը։ Բանավոր վիճաբանությունից հետո ոստիկանները նրան գցել են գետնին ու բռնի ուժով բերման ենթարկել, ապա ձեռնաշղթաներով քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա։ Դիմիտրի Սաձագլիշվիլիի խոսքով՝ Գվարամիան հարված է ստացել որովայնի հատվածում, ինչի պատճառով նա «մի քանի վայրկյանով ուշաթափվել է»։

Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ գլխավոր քրեական ոստիկանության վարչությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել բողոքի ակցիաներին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում և ակտիվիստների բնակարաններում։ Վարչությունը հետաքննություն է իրականացնում Քրեական օրենսգրքի 225-րդ և 239-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են խմբակային բռնություն կազմակերպելուն, ղեկավարելուն կամ մասնակցելուն և բռնի գործողությունների հրապարակայնորեն կոչ անելուն։ Այս մեղադրանքով ձերբակալվել է 13 մարդ, այդ թվում՝ դերասան Անդրո Ճիճինաձեն, կատակերգու Օնիսե Ցխադաձեն և «Դափիոնի» երիտասարդական շարժման առաջնորդ Զվիադ Ցեցխլաձեն։ Նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։