Դատարանն անընդունելի է համարել Մզիա Ամաղլոբելիի կալանքը վերացնելու միջնորդությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դատարանն անընդունելի է համարել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու մասին փաստաբանների միջնորդությունը։ Որոշումը կայացրել է Բաթումիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավոր Լևան Կոլբաիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՎԵԻԱ), որը ներկայացնում է բանտարկված լրագրողի շահերը, կարծում է, որ որոշումը անօրինական է:

«Սա հերթական անօրինական ու անհիմն դատարանի որոշումն է Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ։ Նրա ազատազրկումն արդարացնելու հիմք չկա։ Այս որոշումներով վրացական դատական ​​համակարգը գրում է ապօրինությունների իր պատմությունը», - ասել է ՎԵԻԱ-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն։

Դատավոր Կոլբաիայի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։

Մզիա Ամաղլոբելին հունվարի 12-ից անօրինական կալանավորված է և 34-րդ օրն է՝ ի նշան բողոքի, հացադուլ է անում։ Պաշտպանական կողմը երեկ՝ փետրվարի 13-ին, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը վերացնելու մասին։

Փաստաբաններն ասում են, որ վկաների վրա ճնշում գործադրելու և նոր հանցագործությունների սպառնալիքները, որոնցով դատավոր Նինո Իսմաշվիլին արդարացրել է ազատազրկման կիրառումը, այսօր էլ ավելի անհեթեթ են։

«Ըստ գործի նյութերի՝ նախաքննությունը գործնականում ավարտված է, և որպես վկա հարցաքննվել են միայն ոստիկանները (6 ոստիկան), այլ անձ կամ ցուցարար, ինչպես մեղադրող կողմը նշել է խափանման միջոցի միջնորդության հիմնավորման մեջ, չի հարցաքննվել։

Հասկանալի է, որ վկաների վրա հնարավոր ճնշում գործադրելու նպատակով Մզիա Ամաղլոբելիին կալանավորելու միջնորդությունը բոլորովին անհիմն էր և չէր համապատասխանում որևէ չափանիշի։ Այդ սպառնալիքն առավել անհեթեթ է նախաքննության այս փուլում, երբ բոլոր վկաները ոստիկաններ են, և բոլորը հարցաքննվել են»,- փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են փաստաբանները։

Բացի այդ, դատավոր Իսմաշվիլին օգտագործել է Մզիա Ամաղլոբելիի վարչական կալանքի կեղծված արձանագրությունը՝ հիմնավորելու նրա ազատազրկումը, ըստ որի՝ նա կալանավորվել է ոստիկաններին վիրավորելու համար։ Իրենց միջնորդության մեջ փաստաբանները ներկայացրել են տեսանյութ, որտեղ երևում է, որ Աջարիայի ոստիկանության վարչության պետ Գրիգոլ Բեսելիան ձերբակալել է Մզիա Ամաղլոբելիին ոստիկանական ցանկապատին պիտակ փակցնելու համար, այլ ոչ թե ոստիկաններին վիրավորելու համար։ Արձանագրության մեջ նաև կեղծ գրված է, որ ձերբակալողը Բաթումիի քաղաքային ոստիկանության վարչության պետի տեղակալ Գոչա Վազաձեն է։

«Չնայած Մզիա Ամաղլոբելիին վարչական կալանքի տակ պահելու մեկ ամիսն անցել է, սակայն նրան վարչական իրավախախտման մասին հաղորդում չի տրվել, վարչական վարույթ չի հարուցվել դատարանում։ Ըստ այդմ, Մզիա Ամաղլոբելիի կողմից գոյություն չունեցող վարչական իրավախախտման կատարման վերաբերյալ որոշում չկա։ Բուն վարչական կալանքի արձանագրությունը, որի հիման վրա դատարանը հիմնավորել է իր անօրինական որոշումը, բողոքարկվել է Մզիա Ամաղլոբելիի կողմից, սակայն մինչ օրս այն չի քննարկվել»,- ասում են փաստաբանները։

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիրը ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է բողոքի կպչուն պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։

Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3531-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն և նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։ Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։