Մի քանի օր առաջ «Մթիս Ամբեբին» շրջանային դատարանում հաղթել է Սագարեջոյի սակրեբուլոյին և քաղաքապետարանին. հինգ ամիս է՝ մենք տեղական իշխանություններից խնդրում ենք մեզ հանրային տեղեկություն տրամադրել, թե 2013 թվականից ի վեր, քանի հազար կամ հարյուր հազար լարի է ծախսվել պաշտոնյաների հավելավճարների և պարգևավճարների համար։ Կառավարությունը մեզնից թաքցնում է այս տեղեկությունը։ Մինչդեռ ամբողջ 10 տարիների ընթացքում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում մանկապարտեզների բացակայությունը բացատրվում էր տեղական բյուջեում բավարար միջոցների բացակայությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Սագարեջոյի մունիցիպալիտետում գործում է 29 մանկապարտեզ։ Գրեթե բոլոր վրացական գյուղերը ունեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի, որտեղ բնակվում է ողջ մունիցիպալիտետի բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ):
Փոքրամասնություններով բնակեցված 9 գյուղերի մեջ բացառություն է միայն Դուզագրամա գյուղը՝ մինչև 30 երեխայի համար նախատեսված միակ մանկապարտեզով։
Քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ռազմավարության փաստաթղթերում ընդգծվում է, որ պետական լեզվի ուսուցման ամենաարդյունավետ միջոցը այն նախադպրոցական կրթության մակարդակից սկսելն է, սակայն տարիներ շարունակ պետությունը ոչինչ չի արել վրաց լեզվի ուսուցումը խթանելու համար։
Կախեթիի շրջանում ապրում է 32 183 էթնիկ ադրբեջանցի, որոնցից ավելի քան 67%-ը, 21 672-ը՝ պետական լեզվին չեն տիրապետում։
Նմանապես, ծայրահեղ անհավասար իրավիճակ է Քվեմո Քարթլիում: Շրջանում ավելի քան 5 հազար երեխա զրկված է մանկապարտեզից։
Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։
Բոլնիսիի շրջանում նույնպես, 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։
Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Նրանցից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքանը՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է ադրբեջանցիներով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։
Օրենսդրությունը հստակորեն պարտավորեցնում է տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել նախադպրոցական դաստիարակություն և կրթություն համապատասխան տարիքի բոլոր երեխաների համար: Կրթության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ:
2022 թվականի դեկտեմբերի 23-ին «Մթիս Ամբեբիի» աջակցությամբ Քեշալոյում, Կազլարում և Մուղանլոյում բնակվող երիտասարդները պետիցիա են ներկայացրել Սագարեջոյի սակրեբուլոյին և պահանջել Լամբալո գյուղում մանկապարտեզ հիմնել և ապահովել դրա գործունեությունը։ Միայն Լամբալոյում ավելի քան 300 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունի: Սա Սագարեջոյի մունիցիպալիտետում պետիցիայի մեխանիզմի կիրառման առաջին դեպքն է, մինչդեռ պետիցիան՝ որպես ինքնակառավարման իրականացմանը քաղաքացիների մասնակցության ձև, օրենսգրքով սահմանվել է դեռ 7 տարի առաջ։
Սագարեջոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բյուրոն՝ կոպտորեն խախտելով տեղական ինքնակառավարման օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված ժամկետը, դեկտեմբերի 23-ին ներկայացված պետիցիան միայն այսօր է քննարկել և ուղարկել քաղաքապետարան՝ քննարկման։
Սագարեջոյի սակրեբուլոյի կանոնակարգի համաձայն՝ բյուրոյի նիստը ընթանում է նույն կանոնակարգով, ինչ սակրեբուլոյի նիստը։ Համաձայն օրենքի՝ սակրեբուլոյի նիստը դռնբաց է, և ցանկացած անձ իրավունք ունի մասնակցել առանց նախնական թույլտվության։ Չնայած այս ամենին, «Մթիս Ամբեբիի» լրագրողին և փաստաբանության խմբի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել սակրեբուլոյի բյուրոյի նիստին։
Սակրեբուլոյի և քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ հատուկ մոբիլիզացվել են անվտանգության ոստիկանության աշխատակիցները։ Նրանք խոսքով, Սագարեջոյի սակրեբուլոյի նախագահ Ալեքսի Գիլաշվիլիից հրահանգ ունեն՝ լրագրողներին սակրեբուլոյի շենք չթողնել։
Անվտանգության ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու փաստին արձագանքելու նպատակով «Մթիս Ամբեբին» մեկ ժամվա ընթացքում 4 անգամ դիմել է ՆԳՆ (Հանրային անվտանգության կառավարման կենտրոն, թիվ 112)։ Ամեն անգամ օպերատորներն ասում էին, որ հաղորդագրությունը փոխանցել են Սագարեջոյի ոստիկանությանը։ Ոստիկանության շրջանային վարչությունից մինչև սակրեբուլոյի և քաղաքապետարանի շենք՝ մեքենայով առավելագույնը 2-3 րոպե է տևում, իսկ իրավապահներն ընդհանրապես չեն ներկայացել։
«Մթիս Ամբեբին» դիմելու է Հատուկ քննչական ծառայություն՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստով հետաքննություն սկսելու խնդրանքով։
