Դատավորը Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը չի հետաձգել և թողել է կալանքի տակ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն երկամսյա քննարկումներից հետո մերժել է բանտարկված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը՝ Սաակաշվիլիին առողջական վիճակի պատճառով ազատել պատժից կամ հետաձգել այն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Միջնորդության քննարկումն ավարտվել է։ Մոտ 15 նիստ ենք անցկացրել, 24 վկա հարցաքննել ենք։ Ուզում եմ, որ որոշման հանգուցային մասը տեղում զեկուցեք նիստին։ Գործի նյութերը, միջնորդության պահանջը, հակառակ կողմի դիրքորոշումը քաջ հայտնի են։ Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը պաշտպանող փաստաբան Շալվա Խաճապուրիձեի միջնորդությունը Միխեիլ Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ հիվանդության պատճառով պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ պահանջը չբավարարել։ Վճիռը կարող է բողոքարկվել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատում։ Նիստն ավարտված է»,- ասել է դատավոր Արևաձեն։

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Իհարկե, մենք սպասում էինք այս որոշմանը։ Ես չէի էլ կարող պատկերացնել, որ մեր դատարանն այլ որոշում կկայացնի։ Որոշումը քաղաքական է, օրենքի հետ կապ չունի։ Քանի որ Վրաստանում օրենքը մեռած է, բնականաբար մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Խաճապուրիձեն։

«Իհարկե, որոշումը կայացվել է քաղաքականապես։ Դա տեղի է ունենում Բիձինա Իվանիշվիլիի անմիջական հրահանգով ու հիմա ցնծում են ապակե պալատում ու Ռուսաստանում նստած վրացիները։ Մենք երբեք չենք համակերպվի սրա հետ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և Վրաստանի կառավարությունը երբեք չի մաքրի այս ամոթը», - ասել է Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Գիորգի Սաակաշվիլին։

Թբիլիսիի քաղաքային դատարանը գործը քննում էր 2022 թվականի դեկտեմբերի 9-ից։ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների խնդրանքը հիմնված էր «Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական ​​հանձնաժողովի եզրակացության վրա, ըստ որի՝ Սաակաշվիլին մինչև ձերբակալությունը գործնականում առողջ է եղել, սակայն այժմ կոմա և մահ է սպասվում։ Փորձագետների կարծիքով՝ Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել ԱՄՆ-ի և/կամ Եվրամիության երրորդ կարգի համալսարանական բազմամասնագիտական ​​կլինիկա՝ ախտորոշման և բուժման համար։

Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Առողջական ծանր վիճակի պատճառով 2022 թվականի մայիսից Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։