Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեին։ Նա մեղադրվում է «Վրացական երազանքի» խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի «օրինական պահանջը չկատարելու» մեջ, որը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Դատախազության տվյալներով՝ Մամուկա Խազարաձեն հանձնաժողովի նիստին չի ներկայացել անհիմն պատճառով։
«Չնայած նրան, որ Մամուկա Խազարաձեին հանձնվել է հանձնաժողովի նախագահի կողմից մարտի 22-ին ստորագրված համապատասխան փաստաթուղթը և տեղեկացվել է Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալու պարտավորության մասին, ինչպես նաև նախազգուշացվել է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին՝ չներկայանալու դեպքում, նա չի ներկայացել ժամանակավոր հանձնաժողովի նիստին»,- հայտնել են դատախազությունից։
Մամուկա Խազարաձեն խորհրդարանը և նրա ստեղծած հանձնաժողովը ոչ լեգիտիմ է համարում։ Ինչպես ասում է նա, հանձնաժողովի գործունեությունը «վարկաբեկում է մեր երկիրը, նրա ազգային շահերը, զոհված զինվորներին, ազգային հերոսներին»։
«Այն հարցով, որն իբր հետաքրքրում է հանձնաժողովին, որն իրականում զբաղված է ընդդիմադիր կուսակցության՝ իմ և Բադրի Ջափարիձեի՝ մեր թիմակիցների վարկաբեկմամբ ցանկացած դատարանում, չնայած այն հանգամանքին, որ այս դատարանը ենթակա է Բիձինա Իվանիշվիլիին, ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի», - հայտարարել է Մամուկա Խազարաձեն դատախազությունից հեռանալուց հետո։
Սպասվում է, որ ապրիլի 2-ին դատախազությունը կդիմի դատարան՝ Խազարաձեի նկատմամբ խափանման միջոց կիրառելու խնդրանքով։
TBC բանկի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն հրաժարվել են մասնակցել «Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին, որը պետք է հետաքննի նախորդ կառավարության գործունեությունը։ Մարտի 24-ին իր չորրորդ նիստում հանձնաժողովը Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ քննարկել է «Մագնատ» ՍՊԸ-ի գործը։ Խազարաձեի խոսքով՝ ինքը կապ չունի ընկերության հիմնադիր Ջեմալ Լեոնիձեի հետ։ Խազարաձեի և Ջափարիձեի չներկայանալուց հետո հանձնաժողովը նրանց գործերը փոխանցել է դատախազությանը։
