Դավիթաշվիլին հաստատում է, որ չինական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Անակլիայի նավահանգստի նախագծով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հաստատում է, որ չինական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծով։ Նախարարի խոսքով՝ առաջին փուլի գնահատումը կավարտվի հոկտեմբերի սկզբին, որից հետո հայտատուների հետ կհստակեցվեն տեխնիկական պայմանները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Անակլիան, առաջին հերթին, շատ կարևոր տնտեսական նախագիծ է Վրաստանի համար։ Վրաստանում և «Միջին միջանցքում» պետք է ապահովվի ավելի շատ բեռնաշրջանառություն։ Դա մեր լոգիստիկայի և տրանսպորտային ռազմավարության կարևոր մասն է: Այս առումով մենք կդիտարկենք Անակլիայի զարգացումը։ Սա այն համատեքստն է, որը պետք է հաշվի առնել գործընկեր ընտրելիս: Դուք գիտեք, որ մենք Հարավային Կովկասում ենք։ Անակլիա նավահանգիստը կարևոր բաղկացուցիչ օղակ է, որը կապում է Արևելքը, Ասիական երկրներն ու Եվրոպան, մասնավորապես՝ Արևմուտքը։

Ինչ վերաբերում է չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը կամ շահագրգռվածությանը, ապա տեսնում եք, որ չինական ընկերությունները բավականին ակտիվորեն ներգրավված են Վրաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում։ Չինական ընկերությունները բավականին մրցունակ էին որոշակի նախագծերի իրականացման հարցում։ Մենք հաստատում ենք, որ չինական ընկերությունների կողմից կա Անակլիայի նախագծին մասնակցելու հետաքրքրություն, բայց ոչ միայն չինական ընկերությունների կողմից։ Մենք խոսում էինք այն մասին, որ շատ այլ միջազգային, որակավորված և փորձառու ընկերություններ հետաքրքրված են Անակլիայի նախագծով։ Երբ ասում էինք, որ Անակլիայի զարգացումը սկսում ենք նոր մոտեցմամբ, հակառակորդները դա գնահատեցին որպես ուտոպիա, անհնարին, սակայն այսօր հետաքրքրությունը հստակ տեսանելի է։ Այս գործընթացով հետաքրքրված են տարբեր երկրների առաջատար միջազգային ընկերություններ, անմիջական հարևաններից են նաև եվրոպական ու ասիական ընկերությունները»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, Թբիլիսիում կայացած համաժողովում Վրաստանում Չինաստանի դեսպանը հաստատել էր, որ իրենք հետաքրքրված են Անակլիայի նավահանգստի նախագծով։

«Եթե մենք լավ պայմաններ ունենանք, կարծում եմ, որ չինական ընկերությունների համար խնդիր չի լինի ներգրավվել Անակլիայի խորջրյա նավահանգստում կամ այլ նախագծերում։ Ընդհանուր առմամբ, չինական ընկերություններն ու ձեռնարկությունները հետաքրքրված կլինեն ենթակառուցվածքային նախագծերով ամբողջ «գոտու և ճանապարհի» երկայնքով՝ «Միջին միջանցքում»,- ասել է Չինաստանի դեսպանը։

Վրաստանի վարչապետը հուլիսի 29-ին Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Նրանք միասին հայտարարել են, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում։

Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը պետք է իրականացներ «Անակլիայի զարգացման կոնսորցիումը», սակայն Վրաստանի կառավարությունը 2020 թվականին խզեց նրա հետ պայմանագիրը։ Կոնսորցիումում ընդգրկվել են մի քանի ներդրող ընկերություններ, այդ թվում՝ TBC Holding-ը։ 2019 թվականին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել հոլդինգի հիմնադիրների՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ և նրանց մեղադրանք է առաջադրվել 16 միլիոն 664 հազար ԱՄՆ դոլարի ապօրինի եկամուտը (փողերի լվացում) օրինականացնելու մեջ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Խազարաձեն և Ջափարիձեն կարծում են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը դադարեցնելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):