Դեկտեմբերի 11-ից 13-ը ներառյալ Մոսկվայում «Վրացական մշակույթի օրեր» կանցկացվեն: Միջոցառումը կազմակերպում է «Դաշնային վրացական ազգային-մշակութային ինքնավարություն Ռուսաստանում» կազմակերպությունը, որը ղեկավարում է Դավիթ Ցեցխլաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Վրացական մշակույթի օրերի» շրջանակներում նախատեսվում է վրացական սփյուռքի ֆորում՝ «Արդյունքներ 2022», ներգաղթի և տրանսպորտի հարցերի վերաբերյալ համաժողով, վրացական սփյուռքի ասոցիացիաների ղեկավարների հանդիպում, միջազգային կլոր սեղան և այլն։ Բացի այդ, կանցկացվեն մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վրացական խոհարարության վարպետության դասեր, դասախոսություններ։
«Վրացական մշակույթի օրերի» տոնակատարությունը կավարտվի «գրանդիոզ» համերգով։ «Մենք միասին ենք» խորագրով համերգը կանցկացվի «Կոսմոս» մեծ համերգասրահում, որին, ինչպես կազմակերպիչներն են ասում, կմասնակցեն վրացական ծագումով մոսկովյան արտիստներ և խորեոգրաֆիկ կոլեկտիվներ։
«Միջոցառումներին կմասնակցեն բոլոր դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունների և իշխանությունների ներկայացուցիչները»,- ասվում է կազմակերպության՝ kartvelebi.ru կայքում տեղադրված, հայտարարության մեջ։ Նախատեսվում է դեկտեմբերի 1-ից մանրամասն տեղեկատվություն հրապարակել մշակույթի օրերի միջոցառումների մասին։
«Դաշնային վրացական ազգային-մշակութային ինքնավարությունը Ռուսաստանում» կազմակերպությունը ստեղծվել է 2016 թվականին և գործում է 1996 թվականին ընդունված «Ազգային-մշակութային ինքնավարության մասին» դաշնային օրենքի հիման վրա։ 2021 թվականի մարտին կազմակերպության նախագահ է ընտրվել Դավիթ Ցեցխլաձեն, ով Բաթումիից է։ Այս տարվա նոյեմբերի 14-ին Ցեցխլաձեն դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու խնդրանքով։
