Լատվիայում լիցենզիայից զրկվելուց հետո, դեկտեմբերի 8-ից «Դոժդ» հեռուստաընկերությունը կդադարեցնի հեռարձակումը նաև Լիտվայի տարածքում։ Ըստ Delfi-ի տեղեկության՝ նման որոշում է կայացրել Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը դեկտեմբերի 6-ին չեղարկել է «Դոժդ»-ի հեռարձակման լիցենզիան և պահանջել արգելափակել այն YouTube-ում։
Խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշը «Նաստոյաշչեյե Վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում որպես լիցենզիայի չեղարկման պատճառ նշել է «մի շարք խախտումներ», որոնք նկատվել են վերջին ամիսներին։
«Առաջին հերթին սա այն ձայնային թարգմանությունն է, որը «Դոժդ» հեռուստաընկերությունը օրենքով սահմանված կարգով պետք է տեղադրեր լիցենզիան ստանալուց հետո։ Այդ կապակցությամբ հեռուստաընկերության նկատմամբ արդեն վարչական տուգանք է կիրառվել, որից մեկ ամիս է անցել, սակայն ոչինչ չի փոխվել։ Ավելին, նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում լատվիերեն ձայնագրություն տեղադրել։ Սա ցույց է տալիս նրանց վերաբերմունքը լատվիական օրենքների, լեզվի և նրանց պարտավորությունների նկատմամբ»,- ասում է Աբոլինշին։
Մինչ լիցենզիայի չեղարկումը կարգավորող մարմինը «Դոժդ»-ին տուգանել էր 10 հազար եվրոյով՝ բռնակցված Ղրիմը Ռուսաստանի կազմում ցուցադրելու և ռուսական զինված ուժերին «մեր բանակ» անվանելու համար։ Բացի այդ, դեկտեմբերի 2-ին հեռարձակվել է հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելիովի մենախոսությունը, որտեղ նա հույս է հայտնել, որ հեռուստաընկերությունը կկարողանա օգնել ռուս զինվորականներին։ Կորոստելիովը հեռացվել է աշխատանքից, սակայն հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան այժմ այս որոշումը սխալ է համարում և ներում է խնդրում աշխատանքից ազատված աշխատակցից։
Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը կարծում է, որ «Դոժդ»-ի հեռարձակումը վտանգ է ներկայացնում Լատվիայի անվտանգությանն ու հասարակական կարգին։
«Եկել ենք այն եզրակացության, որ «Դոժդ» հեռուստաընկերությունը չի գիտակցում այդ խախտումների ողջ ծանրությունը։ Նրանք այլևս իրավունք չունեն մնալ լատվիական տեղեկատվական տարածքում»,- ասել է Աբոլինշը։
Նրա խոսքով, «Դոժդ» հետ կապված ողջ պատմությունը ցույց է տալիս, որ Լատվիան բաց է ռուսական լրատվամիջոցների, ռուս լրագրողների համար, և չի կարելի ասել, որ վատ են վերաբերվում.
«Կա մեկ կոնկրետ լրատվամիջոց, որը չի հետևում Լատվիայի օրենքներին։ Անգամ եթե մարդը Պուտինի մեծ հակառակորդն է, եթե գալիս է Լատվիա, պետք է հարգի և հետևի լատվիական օրենքներին։ Սա տարրական է։ «Դոժդ»-ին ոչ ոք չի խնդրել անել ինչ-որ անհնարին բան: Միայն անհրաժեշտ էր պահպանել Լատվիայի օրենքները։ ցույց չտալ Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Նրանց հետ նույն բանը եղավ Ուկրաինայում, չաշխատեցին իրենց թույլ տված սխալների վրա»։
«Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձիադկոն Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի որոշումը աբսուրդ է համարում և ասում, որ դա առողջ բանականության հետ կապ չունի։ Ձիադկոն Լատվիայում «Դոժդ»-ի փակումը համեմատել է 2014 թվականին Ռուսաստանում մալուխային ցանցերից ալիքի անջատման հետ։
«Դոժդ»-ը Ռուսաստանում աշխատում է 2010 թվականից և ներկայումս ՌԴ իշխանությունների կողմից հայտարարված է «օտարերկրյա գործակալ»։ Ուկրաինա ռուսական ներխուժումից և պատերազմի սկսվելուց հետո հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը և խմբագրական խմբի բազմաթիվ անդամներ լքեցին երկիրը։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևայի խոսքով՝ իրենց որոշումը պայմանավորված էր Ռուսաստանում ընդունված կեղծ լուրերի մասին նոր օրենքով։ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձիադկոն և նրա կինը՝ տեղեկատվական ծառայության ղեկավար Եկատերինե Կոտրիկաձեն, ժամանել են Վրաստան, որտեղ սկսել են հաղորդումներ պատրաստել «Ֆորմուլա» հեռուստաընկերության բազայի վրա։ «Դոժդ»-ը Ռիգայից վերսկսել է հեռարձակումը հունիսի սկզբին, երբ համապատասխան արտոնագիր է ստացել Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի կողմից։