Գլդանիի թիվ 8 քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ, 45-ամյա Իոսեբ Գորգաձեն գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ միացված է արհեստական շնչառության սարքին: Փաստաբան Մուխրան Ղուրցկայայի խոսքով՝ նրան դաժան ծեծի են ենթարկել, թեև բանտի աշխատակիցները չեն գրանցել վնասվածքները, և նա ինսուլտի ախտորոշմամբ է տեղափոխվել բուժհաստատություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
Փաստաբանի խոսքով՝ Իոսեբ Գորգաձեին հունվարի 23-ին տեղավորել են հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու կլինիկա՝ առանց իրեն և բանտարկյալի ընտանիքին հայտնելու։
«Կիրակի օրը Գլդանիի թիվ 8 բանտից ինձ հետ կապվեց բանտարկյալներից մեկը՝ ասելով, որ Գորգաձեն վատառողջ է, տեղափոխվել է հիվանդանոց, և որևէ մեկը գիտի՞, թե ինչպես է նա։ Դրանից հետո ես գնացի «Վիվամեդ» ու ճշտեցի, թե ինչ է կատարվում:
Հունվարի 23-ին իմ պաշտպանյալը Գլդանիի թիվ 8 հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Քրեակատարողական հիմնարկը նրան ընդունել է ինսուլտի ախտորոշմամբ, թեև անձի մոտ դեմքի ոսկորներներից ոչ մեկը լրիվ չի եղել: Պատկերացրեք, ինչ վնասվածքների մասին է խոսքը։ Այս մարդուն ծեծել են, խոշտանգել են, հետո բերել են այստեղ»,- «Մթավարի» ալիքին ասել է փաստաբանը։
Մուխրան Ղուրցկայայի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու են Գլդանիի բանտի վարչակազմը և Հատուկ քրեակատարողական ծառայությունը թաքցնում «այս անձին դաժան ծեծի ենթարկելու փաստը»։
«Գլդանիի թիվ 8 հիմնարկի բժիշկները տեսանելի վնասվածքների նկարագրություն չեն տվել։ Սա նկարագրված չէ, և ինչու՝ մեզ համար անհասկանալի։ Պահանջում ենք անհապաղ հետաքննություն սկսել այս գործով և խստագույնս պատժել բոլոր նրանց, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը»,- ասել է փաստաբանը։
«Վիվամեդի» կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն չի մեկնաբանել բանտարկյալի առողջական վիճակի մանրամասները։ Նա ասել է, որ այս տեղեկությունը տրամադրվում է հատուկ քրեակատարողական հիմնարկի բուժվարչությանը, և միայն նրանք իրավունք ունեն այն հրապարակել։
«Հունվարի 23-ին ամբաստանյալ Ի.Գ.-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի ժամանակ հայտնաբերվել է արյան բարձր ճնշում»,- հայտնել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։ Գերատեսչությունը հերքում է, որ բանտի աշխատակիցները բռնություն են կիրառել մեղադրյալի նկատմամբ։ Հրապարակված հայտարարության մեջ փաստաբանի նշած ֆիզիկական վնասվածքների մասին ոչինչ չի նշվում։
Հանրային պաշտպանի ներկայացուցիչը ներկա է գտնվել «Վիվամեդ» կլինիկայում, սակայն «առողջական վիճակի պատճառով բանտարկյալի հետ ուղղակի հարցազրույց անել հնարավոր չի եղել։ Օմբուդսմենի գրասենյակը ձեռնպահ է մնում հավաքագրված տեղեկատվությունը հրապարակայնացնելուց՝ պատճառաբանելով գաղտնի անձնական տվյալների պաշտպանության և ընթացող հետաքննության «արդյունավետ մոնիտորինգի» անհրաժեշտությունը։
Հանրային պաշտպանը կոչ է անում քննությանը «կարճ ժամկետներում պարզել բանտարկյալի վնասվածքների և նրա առողջական վիճակի վատթարացման պատճառները»։
Իոսեբ Գորգաձեն մեղադրվում է 2024 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ և գտնվում է նախնական կալանքի տակ։