Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում մարտի 16-ի երեկոյան տնից զբոսանքի դուրս եկած 12-ամյա աղջկան մահացած են գտել։ Ընտանիքի անդամներն ու իրավապահները մի քանի ժամ փնտրել են երեխային։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության հոդվածով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Անչափահաս աղջկան վերջին անգամ տեսել են Պետրիծի փողոցին հարակից պուրակում: Մի քանի ժամ անց նրան ավելի հեռու գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն աղջկան փրկել չի հաջողվել։ Ըստ ականատեսների՝ երեխան վնասվածք է ունեցել կոկորդի շրջանում։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար դին տեղափոխվել է փորձաքննության:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա վտանգավոր միջավայրում երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Մարտի 12-ին ուժեղ քամու պատճառով, Բաթումիում այսպես կոչված բատուտի շրջվելու հետևանքով վիրավորվել են կառույցի վրա գտնվող երկու մանկահասակ եղբայրներ։ Ստացած վնասվածքների հետևանքով 8-ամյա երեխան մահացել է։
Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են բատուտի սեփականատեր 65-ամյա Էդուարդ Աբրամյանին։ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել այսպես կոչված բատուտի անվտանգության և շահագործման կանոնների խախտման համար։ Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 240 հոդվածի երկրորդ մասով։ Բաթումիի քաղաքային դատարանը Աբրամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։
