Դմանիսիի թանգարան-արգելոցի ղեկավարին մահացած են գտել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հոկտեմբերի 3-ին Դմանիսիի արգելոց-թանգարանի ղեկավար Գոչա Կիլաձեին կենտրոնի տարածքում տեղի բնակիչները մահացած են գտել։ Ներքին գործերի նախարարությունը գործը քննում է ինքնասպանության հասցնելու՝ քրեական օրենսգրքի 115 հոդվածով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Գոչա Կիլաձեն գրեթե 20 տարի եղել է Վրաստանի ազգային թանգարանի աշխատակից և Դմանիսիի գիտական ​​խմբի անդամ։

Դմանիսի արգելոց-թանգարանի աշխատակիցների խոսքով՝ վերջերս Կիլաձեն առողջական խնդիրներ է ունեցել։

Մինչ այդ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ գուցե Գոչա Կիլաձեն մշակույթի նախարարության կողմից ճնշումների է ենթարկվել։

Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարության գլխավոր տեսչությունը առգրավել էր Օրոզմանիում մեկ ամիս առաջ հայտնաբերված 1,8 միլիոն տարվա վաղեմության հնագույն մարդու ատամը՝ արշավախմբին մասնակցող հնագետներից մեկի տնից։ Նախարարությունը հայտարարել էր, որ նյութերը քննություն անցկացնելու համար կուղարկի դատախազություն։ Այս դեպքի հետ Կիլաձեի մահվան փաստի կապն էլ ավելի շատ հարցեր է առաջացնում։

Թեա Ծուլուկիանիի՝ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ազգային թանգարանի և այլ հաստատությունների տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կամ այլ կերպ պատժվել։

«Վրաստանի լուրերը» Մշակույթի նախարարությունից փորձել է պարզել՝ արդյոք վերջին մեկ տարում Գոչա Կիլաձեի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ Նախարարությունից մեզ ասացին, որ Կիլաձեն երբեք չի հեռացվել աշխատանքից։

Դմանիսի թանգարան-արգելոցը գտնվում է Թբիլիսիից 85 կիլոմետր հեռավորության վրա։ Դմանիսiում հայտնաբերված հոմինիդների և կենդանիների բրածո մնացորդները, քարե գործիքները թվագրվում են մոտ 1,8 միլիոն տարով: Աշխարհում ոչ մի այլ հուշարձանում չի գտնվել այսքան հոմինիդների մնացորդներ մեկ շերտում: Դմանիսիի հուշարձանի ուսումնասիրության արդյունքները մեծ արձագանք են գտել միջազգային գիտական ​​հանրության կողմից և ամբողջությամբ փոխել Աֆրիկայից Եվրասիա հոմինիդների միգրացիայի մասին նախկինում ձևավորված կարծիքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։