«Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան կառավարությանը կոչ է անում սահմանափակումներ մտցնել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ և դրա համար առաջարկում է հինգ կետից բաղկացած ծրագիր։ Խոշտարիան կարծում է, որ Կրեմլն անպայման կօգտագործի իրենից զբոսաշրջության ոլորտի կախվածությունը՝ ընդդեմ Վրաստանի տնտեսական կայունության։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Դրոա»-ի հինգ կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է.
- Եռշաբաթյա տուրիստական վիզաներ Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք կսահմանափակեն ՌԴ քաղաքացիների Վրաստանի տարածքում գտնվելու ժամկետը, հնարավորություն կտա Ռուսաստանից միայն թիրախավորված հատվածի մուտքը, Ռուսաստանի քաղաքացիների վերահսկողությունը մեր երկրի տարածքում։
- Բիզնեսի գրանցման սահմանափակում - զբոսաշրջային նպատակով մուտք գործող ՌԴ քաղաքացիները Վրաստանում բիզնեսի գրանցման կարիք չունեն։ Սակայն, առկա փորձի համաձայն, գրանցում են ընկերություններ։ 2022 թվականի առաջին 7 ամիսներին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 403 886 այցելու։ Միայն մարտի 1-4-ը՝ երեք օրվա ընթացքում, Արդարադատության տուն է դիմել 201 ՌԴ քաղաքացի՝ բիզնեսի գրանցման խնդրանքով, մինչդեռ 2019-2021 թվականներին ամեն օր բիզնես գրանցելու ցանկություն է հայտնել Ռուսաստանի միջինը 5 քաղաքացի։ Ռուսաստանի քաղաքացիների անունով գրանցված 13 500 ընկերությունների մոտ կեսը գրանցված է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Կարևոր է կասեցնել իրավաբանական անձանց գրանցումը Ռուսաստանի քաղաքացիների համար միջազգային պատժամիջոցների ժամանակահատվածում, ինչը չի խանգարում զբոսաշրջությանը, այլ պաշտպանում է երկիրը ռուսական ֆինանսների անվերահսկելի ներհոսքից։
- Մասնավոր սեփականության գրանցման սահմանափակում - զբոսաշրջային նպատակով մուտք գործող անձինք կարիք չունեն ձեռք բերելու բնակելի տարածքներ և հողամասեր: Ուստի միջազգային պատժամիջոցների ժամանակաշրջանում անհրաժեշտ է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների համար անշարժ գույքի գրանցումը, որը ոչ մի կապ չունի զբոսաշրջության ոլորտի հետ։
- Բնակության իրավունքի սահմանափակում - անհրաժեշտ է կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունքի տրամադրումը միջազգային պատժամիջոցների ժամանակահատվածում, ինչը կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մշտական կամ երկարատև գործունեության վտանգը մեր տարածքում և միաժամանակ, չի նվազեցնի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտները։
- Տուրիստական հարկ՝ ՌԴ քաղաքացիների համար - Ռուսաստանից մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացուց սահմանին պետք է գանձվի 20 լարի հարկ։ Եթե մուտք գործել ցանկացողը անձնագրի հետ ունի ՌԴ բյուջետային կառույցների անձը հաստատող փաստաթուղթ, ապա նշված անձից և նրան ուղեկցող յուրաքանչյուր անձից գանձվում է 100 լարիի չափով հարկ, եթե նրանց թույլատրվի ընդհանրապես մտնել երկիր։ Բաթումիի և Աջարիայի ծովային բնակավայրերում տեղաշարժվելու և կայանելու իրավունքի համար ռուսական համարանիշով մեքենան պետք է ձեռք բերի հատուկ անցագիր, որը կարելի է ձեռք բերել խանութներից և ավտոմատ վճարման մեքենաներից։ Օրինակ, պետք է սահմանվեն մեկօրյա, եռօրյա, մեկշաբաթյա և երկշաբաթյա թույլտվություններ։ Մեկօրյա կտրոնը՝ 10 լարի, եռօրյան՝ 30 լարի, մեկ շաբաթյան՝ 50 լարի, երկշաբաթյա կտրոնը՝ 100 լարի։ Պարեկային ոստիկանությանը պետք է հանձնարարել ստուգել անցագիրը, որի բացակայության դեպքում անձը պետք է տուգանվի 150 լարիի չափով։ Ստացված գումարը պետք է փոխանցվի «Պետական հիմնադրամին», որի եկամուտը կլինի թափանցիկ և որը ամեն ամիս հավասարապես կբաշխվի հետևյալ անձանց՝ Աբխազիայի, Սամաչաբլոյի և օգոստոսյան պատերազմի վետերաններին, Աբխազիայից և Սամաչաբլոյից ներքին տեղահանվածներին, Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք Վրաստան են մտել 2022 թվականի փետրվարի 23-ից հետո (փետրվարի 24-ից), ովքեր ստանում են գումար, տարածք կամ այլ տեսակի նվիրատվություն կամ ծառայություններ՝ կենսապահովման համար:
Էլենե Խոշտարիայի խոսքով, Կրեմլը տնտեսության բոլոր հատվածներն օգտագործում է կայսրական նպատակների իրականացման համար. «Վրաստանը Ռուսաստանից գինու և էներգետիկ էմբարգոյի ծանր փորձ ունի։ Հասկանալի է, որ Կրեմլն անշուշտ կօգտագործի իրենից զբոսաշրջության ոլորտի կախվածությունը՝ Վրաստանի տնտեսական կայունության դեմ, ցանկացած քաղաքական ճգնաժամի կամ Վրաստանի արևմտյան ինտեգրման ճանապարհին կոնկրետ քայլեր ձեռնարկելուն զուգահեռ։
Վրաստանի ազգային անվտանգության համակարգի թուլացման ֆոնին հատուկ վտանգներ է ներկայացնում ռուս զբոսաշրջիկների անվերահսկելի մուտքը։ Վերջին 10 տարիների ընթացքում «Վրացական երազանքը» չի բացահայտել ռուսական ոչ մի գործակալի: Այս ֆոնին պարզ է, որ զբոսաշրջության քողի տակ մեր երկիր են մտնում Ռուսաստանի բազմաթիվ գործակալներ ու սադրիչներ։ Հիշեցնենք, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալների քիմիական զենքից թունավորման հեղինակները՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը զբոսաշրջության նպատակով էին Բրիտանիայում։
2008 թվականին Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայից հետո, պատերազմի թեժ փուլի ավարտից մի քանի օր անց՝ օգոստոսի 31-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում ներկայացրեց հինգ կետից բաղկացած ծրագիր, որը հայտնի է որպես «Մեդվեդևի դոկտրինա»։
Դոկտրինայի չորրորդ կետում կարդում ենք. «ՌԴ քաղաքացիների կյանքի և արժանապատվության պաշտպանությունը մեր երկրի բացարձակ առաջնահերթությունն է, որտեղ էլ նրանք գտնվեն»։
Հեշտ է կռահել, թե ինչպես կարող են Ռուսաստանի իշխանությունները Վրաստանի դեմ օգտագործել ՌԴ քաղաքացիների «արժանապատվությունը» պաշտպանելու փաստարկը»,- ասել է Խոշտարիան։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն օրեր առաջ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում ՌԴ քաղաքացիների Վրաստան զանգվածային մուտքի, բիզնեսի գրանցման և կացության թույլտվություն խնդրելու հարցում։