Edison Research-ի հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության 63%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, իսկ 37%-ը կարծում է, որ այն ճիշտ ուղղությամբ է զարգանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Դրա հետ մեկտեղ՝ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ՝ դեկտեմբերին նրանց թիվը կազմել է 57%, ապրիլին՝ 59%, իսկ հուլիսին՝ 63%։
Նրանց ցուցանիշը, որոնք կարծում են, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, ամենաբարձրն է 25-34 տարիքային խմբում՝ 72%: 18-24 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմում է 71%: Հատկանշական է, որ բոլոր առանձին տարիքային խմբերում գերակշռում է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։
Նախորդ հետազոտությունների համեմատ ավելացել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Վրաստանը պետք է կառավարվի այլ կուսակցության կողմից։ Միայն 29 տոկոսն է ասում, որ «Վրացական երազանքն» արժանի է վերընտրվելու։
Edison Research-ի հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն հարցին՝ եթե վաղը կայանային խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, ըստ տեղաբաշխման, կշռման մեթոդով, արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ.
- «Վրացական երազանք» / «Ժողովրդի ուժ» - 32.4%,
- «Միասնություն». «Ազգային շարժում» / «Ստրատեգիա Աղմաշենեբելի» - 17․3%,
- «Ուժեղ Վրաստան»․ «Լելո»/ «Հանուն ժողովրդի»/ «Ազատության հրապարակ» - 12․8%,
- «Գախարիան հանուն Վրաստանի» - 11․2%,
- Կոալիցիա հանուն փոփոխությունների․ «Ախալի» / «Գիրչի» / «Դրոա» - 9․9%,
- «Գիրչի», Իագո Խվիչիա – 5․2%,
- «Լեյբորիստական կուսակցություն» – 3․3%,
- «Հայրենասերների դաշինք» և «Ալտ Ինֆո» - 2․6%,
- «Քաղաքացիներ» - 2%,
- «Եվրոպական Վրաստան» - 1․9%,
- «Հանուն Արդարության», Էկա Բեսելիան – 0․9%,
- Այլ կուսակցություններ – 0․4%։
Հասարակական կարծիքի հարցումը «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով իրականացրել է Edison Research միջազգային հետազոտական ընկերությունը։ Հետազոտության շրջանակում դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցվել է Վրաստանում բնակվող ընտրության իրավունք ունեցող 18 և բարձր տարիքի 1000 մարդ։ Սխալների սահմանը +/- 2․5% է Վրաստանի մասշտաբով և +/- 2․5% Թբիլիսիի դեպքում՝ 95% վստահության միջակայքի համար։ Դաշտային աշխատանքներն իրականացվել են հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում։
