Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի 30 միլիոն եվրոյի աջակցությունը, և եթե իրավիճակը վատթարանա, այլ միջոցներ նույնպես կդիտարկվեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ցավոք, Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացն այժմ դադարեցված է»,- այս մասին որոշել են Եվրամիության ղեկավարները Եվրոպական խորհրդի վերջին նիստում։
Եվրամիությունը դադարեցրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) կողմից 2024 թվականին Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի չափով աջակցությունը։ Իրավիճակի հետագա վատթարացման դեպքում կդիտարկվեն այլ միջոցներ։
Ցավալի է տեսնել, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գտնվում են այսքան ցածր մակարդակի վրա, երբ դրանք կարող էին լինել ռեկորդային բարձր մակարդակի վրա»,- ասել է Հերչինսկին։
Վրաստանին հատկացված 30 մլն եվրոյի օգնությամբ պետք է ֆինանսավորվեր ոչ մահաբեր տեխնիկա, մատակարարումներ, ծառայություններ և, ըստ անհրաժեշտության, երկրի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների տեխնիկական պատրաստությունը։
Հունիսի 27-28-ը Բրյուսելում կայացել է Եվրոպական խորհրդի նիստը, որտեղ Եվրամիության ղեկավարները «լուրջ մտահոգություն» են հայտնել Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունմանը, որը, ըստ Եվրոպական խորհրդի, «հետընթաց» է այն քայլերից, որոնք նախանշված են թեկնածուի կարգավիճակի հետ կապված Եվրահանձնաժողովի առաջարկություններում։ Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողության ներկայիս ընթացքը, որը սպառնում է դեպի Եվրամիություն Վրաստանի ուղուն և փաստացի դադարեցման է բերում անդամակցության գործընթացը»։
