Եվրոպական խորհուրդը հայտարարում է, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը հետընթաց է այն քայլերից, որոնք ամրագրված են Վրաստանի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականում, ինչը փաստացի դադարեցնում է անդամակցության գործընթացը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Հունիսի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ընդունած որոշման մեջ լուրջ մտահոգություն է արտահայտվել Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողության ներկայիս ընթացքը, որը սպառնում է Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն և փաստացի դադարեցման է տանում անդամակցության գործընթացը»։
Եվրոպական խորհուրդը կոչ է անում դադարեցնել Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ ահաբեկման, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների աճող դեպքերը։
Խորհուրդը կրկին նշում է, որ ցանկացած երկրի համար, որը ձգտում է միանալ Եվրամիությանը, կարևոր է հարգել այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ այս աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, և աջակցում է գործընկերների կողմից ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ խորացված մոնիտորինգին: Խորհուրդը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։
Եվրոպական խորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այն ևս մեկ անգամ հայտնում է իր ամուր համերաշխությունը Վրաստանի բնակչությանը և իր պատրաստակամությունը շարունակելու իր աջակցությունը դեպի եվրոպական ապագայի ճանապարհին»,- ասված է Եվրոպական խորհրդի որոշման մեջ։
Եվրոպական խորհուրդը ԵՄ ինստիտուտ է, որը որոշում է Եվրամիության ընդհանուր քաղաքական ուղղությունն ու առաջնահերթությունները։ Խորհրդի անդամներն են ԵՄ 27 երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները։ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը Եվրոպական խորհրդի որոշմամբ ստացել է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։
Մեկ ամիս առաջ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը՝ 83 պատգամավորի աջակցությամբ, վերջնական ընդունեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը։ Իշխող կուսակցությունը հաշվի չի առել ռուսական օրենքը հետ կանչելու Վենետիկի հանձնաժողովի խիստ հանձնարարականը, ոչ էլ միջազգային գործընկերների նախազգուշացումները, որ նման օրենսդրությունը կվնասի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։
