«Մի քանի շաբաթից՝ ամենաուշը մինչև նոյեմբեր, մենք հասարակությանն ու բիզնեսին կներկայացնենք էներգետիկայի զարգացման տեսլականը, և ցանկանում ենք շատ շուտով սկսել այս նոր ծրագիրը»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Մենք երկար ամիսների բանակցություններ ենք ունեցել ԱՄՀ-ի հետ։ Վերջին տարիներին այսպես կոչված PPA ծրագիրը կասեցվել է: Սա որոշակիորեն խոչընդոտեց ներդրումների ներհոսքը էներգետիկայի ոլորտում, և այն նախաձեռնություններից մեկը, որը ես առաջ քաշեցի տնտեսական թիմում, և որի վրա սկսեցինք աշխատել իմ հանձնարարությամբ, PPA-ի նորացումն էր։
Մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները ԱՄՀ-ի հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Տեսանք, որ բավականին հաջող եզրակացություն արեցին։ Ընդամենը մի քանի շաբաթից ես հանրությանը և բիզնեսին կներկայացնեմ մեր տեսլականը՝ էներգետիկայի զարգացման տեսլականը։
Գիտեք, որ իմ հանձնարարությամբ բոլոր գերատեսչությունները կազմել են 10-ամյա զարգացման ծրագրեր, որտեղ մանրամասն գրված է էներգետիկայի ուղղությամբ՝ քանի մեգավատ ռեսուրսի հիդրոէլեկտրակայաններ կարող ենք կառուցել, քանի մեգավատ քամու, արևային կայաններ, և այլն»,- նշել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ աշխարհում ստեղծված ծանր իրավիճակի և հոռետեսական սպասումների ֆոնին Վրաստանն ունի աննախադեպ բարձր՝ երկնիշ տնտեսական աճ։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսությունը արագ վերականգնվել է, և 2021 թվականին տնտեսության իրական աճը կազմել է 10,4%, իսկ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական աճի տեմպը գրանցվել է 10,3%։
«Մենք հնարավորինս օգնում ենք բիզնեսին։ Այսօր ևս մեկ անգամ հիշեցինք, որ ամբողջ բիզնեսի շրջանառությունը զգալիորեն աճել է՝ գրեթե 30%-ով։ Եթե չեմ սխալվում, մինչև 150 միլիարդ լարի է։ Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին ամբողջ երկրի տնտեսությունը՝ համախառն ներքին արտադրանքը, կազմել է գրեթե 50 միլիարդ լարի։ Մինչև 2023 թվականի հունվարը՝ հաջորդ տարի, ամբողջ երկրի տնտեսությունը, համախառն ներքին արտադրանքը կկազմի մոտ 80 մլրդ: Մեր երկրի տնտեսությունն ընդամենը երկու տարում աճել է 30 միլիարդով։ Խոսքը մոտ 10 միլիարդ դոլարի մասին։ Դա կկազմի գրեթե 7 500 դոլար մեկ շնչի հաշվով, ինչը մեզ համար շատ ուրախալի է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան և բիզնես օմբուդսմեն Օթար Դանելիան։
