«Վրացական երազանքի» ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ՆԳ նախարարության ակադեմիայի ռեկտոր է նշանակել պաշտպանության նախկին փոխնախարար Լելա Չիքովանիին։ Այս տեղեկությունը հաստատել են նախարարությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Լելա Չիքովանին, ով պաշտպանության փոխնախարարն էր 2016 թվականից, պաշտոնանկ է արվել 2024 թվականի փետրվարին, երբ Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում փոխարինեց Իրակլի Կոբախիձեն։
Չիքովանիի հրաժարականին նախորդել են նեպոտիզմի և կոռուպցիայի մեղադրանքները։ Անցյալ տարվա հունվարի վերջին «Պիրվելի» հեռուստաընկերությունը հրապարակեց լրագրողական հետաքննություն, ըստ որի՝ Լելա Չիքովանիի որդին՝ Թոռնիկե Չիքովանին, 205 հազար դոլարով երկհարկանի առանձնատուն է գնել ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում։
Թոռնիկե Չիքովանին նույնպես Պաշտպանության նախարարության՝ Պաշտպանության ուժերի ռազմական հետախուզության վարչության աշխատակիցներից է և աշխատում է ԱՄՆ-ում։ Նախկին պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի խոսքով՝ Թոռնիկե Չիքովանին նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատան պաշտպանական առաքելությունում և այդ հաստիքը ստեղծվել է հենց նրա համար։ Բացի այդ, ինչպես ասել է Թեոնա Աքուբարդիան, նա նեպոտիզմի շնորհիվ է ընդունվել Կալիֆորնիայի ռազմածովային ակադեմիա, որտեղ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ կառավարության աջակցությամբ, ամեն տարի ուղարկում էր մեկ թեկնածու։
«Լրիվ անբարոյական և զազրելի է իմ հրաժարականը իմ կամքով և լավ կշռադատված և համաձայնեցված որոշմամբ կապել նեղ կուսակցական շահերին հարմարեցված հեռուստաընկերության շինծու մեղադրանքներին», - ասել է Լելա Չիքովանին հրաժարականից հետո:
Լելա Չիքովանին ՊՆ համակարգում աշխատել է 1998-ից 2011 թվականներին։ 2011-2015 թվականներին նա եղել է ՆԳՆ Միջազգային ծովային համագործակցության վարչության պետը, իսկ 2015 թվականին այն ժամանակվա ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին նրան նշանակել է ՆԳՆ վարչակազմի ղեկավար։ Այն բանից հետո, երբ 2015 թվականի օգոստոսին Գոմելաուրին դարձավ Պետական անվտանգության ծառայության ղեկավար, Լելա Չիքովանին դարձավ ՊԱԾ-ի վարչակազմի ղեկավար։ Չիքովանին պաշտպանության նախարարություն է վերադարձել 2016 թվականի օգոստոսին, երբ այն ժամանակ պաշտպանության նախարար Լևան Իզորիան նրան իր տեղակալ նշանակեց։
Ոստիկանության ակադեմիայի առաքելությունն է բարձր որակավորում ունեցող ոստիկանների պատրաստումը։ 2024 թվականի մարտից ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Վախթանգ Գաբրիչիձեն։
Լելա Չիքովանին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը (տնտեսագիտություն և կառավարում, մագիստրոսի որակավորում) և ԱՄՆ ռազմածովային ակադեմիան (Պաշտպանական համակարգերի վերլուծություն և ազգային անվտանգություն, մագիստրատուրա): Նա ավարտել է պաշտպանության և անվտանգության ոլորտում տարբեր ծրագրեր Միացյալ Թագավորության պաշտպանության ակադեմիայում, ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում, Շվեդիայի ազգային պաշտպանության քոլեջում, Գերմանիայում Ջորջ Մարշալի անվտանգության հետազոտությունների կենտրոնում և Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում:
