ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն արձագանքել է Վրաստանում անցկացված վիճահարույց նախագահական ընտրություններին։ Նա Միխեիլ Կավելաշվիլիին անվանել է «հակաամերիկյան սադրիչ» և «հակաժողովրդավարական գործիչ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
««Վրացական երազանքը» հերթական անգամ բացահայտեց իր իրական էությունը՝ որպես դրոշակակիր ընտրելով հայտնի հակաամերիկյան սադրիչ Միխեիլ Կավելաշվիլիին։ Պարոն Կավելաշվիլին Վրաստանի դեմոկրատական հետընթացի առանցքային դեմքն է, ներառյալ նրա դերը ռուսաստանյան օրինակով օտարերկրյա գործակալների մասին օրենքի համահեղինակության մեջ», - ասվում է սենատոր Քարդինիի հայտարարության մեջ:
Նա կոչ է արել «Վրացական երազանքին» անհապաղ դադարեցնել բռնի հարձակումը անմեղ քաղաքացիների վրա և ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին։
«Նախագահ Բայդենը պետք է պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր պատասխանատու են այս դաժան բռնաճնշումների կազմակերպման համար, ներառյալ Մագնիտսկի գլոբալ պատժամիջոցներ սահմանելը: Հիմա այն պահն է, երբ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները պետք է ամուր կանգնեն վրաց ժողովրդի կողքին՝ ժողովրդավարության և ազատության հասնելու նրա ձգտումներում», - ասել է սենատորը։
Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունները ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին՝ բողոքի ակցիայի ֆոնին։ «Վրացական երազանքն» այս պաշտոնում ընտրել է Միխեիլ Կավելաշվիլիին, ով իշխող կուսակցության կողմից ներկայացված նախագահի միակ թեկնածուն էր։
53-ամյա Միխեիլ Կավելաշվիլին իր հակաարևմտյան հայտարարություններով աչքի ընկած նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր և «Ժողովրդի ուժի» անդամ է, ով չունի բարձրագույն կրթություն։ Նրան թեկնածու է առաջադրել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ «Իր բնույթով, եթե կուզեք՝ իր հաբիտուսով, նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է»,- նշել է Իվանիշվիլին Կավելաշվիլիին ներկայացնելու ժամանակ։
Նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։
