Սենակիի մունիցիպալիտետի Նոքալաքևի գյուղի հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Շորենա Շամաթավան, ով ասում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, այսօր դպրոցի տնօրենի հետ վիճաբանությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Այս հարցի շուրջ ճեպազրույց է անցկացրել «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին։ Նրա խոսքով՝ Շորենա Շամաթավան սկզբում ազատվել է տնօրենի պաշտոնից, իսկ հիմա նրան ստիպում են թողնել նաև շարքային ուսուցչի պաշտոնը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Երեկ, ինչպես գիտեք, խաբեբա Կոբախիձեն ասել է, որ պարզվում է, որ մեզ մոտ աննախադեպ հանգիստ նախընտրական միջավայր է, և դա ընթանում է ազատ ու արդար միջավայրում։ Ճշմարտությունն այն է, որ այսօր առավոտյան մեր կուսակցության արժանապատիվ ներկայացուցիչներից մեկը, ով օգոստոսի վերջին քաղաքական դրդապատճառներով հեռացվեց դպրոցի տնօրենի պաշտոնից, շարունակեց հետապնդվել, հալածվել, որպեսզի այս անգամ լքի արդեն շարքային ուսուցչի պաշտոնը։ Այսօր այս անձի վրա դպրոցի տնօրենը գործնականում ճնշում է իրականացրել հորինված պատճառով։
Դպրոցին երկար տարիներ ծառայած և բազում սերունդներ դաստիարակած անձը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից միայն այն պատճառով, որ նրան տեսել են Գիորգի Գախարիայի հետ նախընտրական քարոզարշավում։ Այս անձը մեծ հեղինակություն ունի շրջանում։
Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության ավագ սպա Իրակլի Գվասալիայի կինը՝ Նանա Ջգերենաիան։ Դպրոցը փաստացի ամբողջությամբ համալրված է «Երազանքի» կուսակցական ակտիվով»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին։
Միջադեպի առնչությամբ Շորենա Շամաթավան զրուցել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ։ Ուսուցչի խոսքով՝ տնօրենը իրեն մեղադրում է կարգապահությունը խախտելու և դասից բացակայելու մեջ, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ։
«Դա տնօրենի լարած թակարդն էր։ Իմ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Դպրոցը փաստացի վերածվել է «Երազանքի» շտաբի՝ ագիտատորներ կան, գյուղական պատգամավոր, համակարգողներ, նախընտրական քարոզարշավն է գնում, իսկ ինձ հետապնդում են, ես միակ անցանկալի մարդն եմ։ Ինձ ուզում են հեռացնել դպրոցից»,- ասում է Շորենա Շամաթավան։
Դպրոցի տնօրեն Նանա Ջգերենաիան չի ցանկացել մեկնաբանել կատարվածը։
«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը կատարվածի մեջ մեղադրում է իշխանություններին, և նրանք մտադիր են դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ հետաքննություն սկսելու պահանջով։