Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, ԱՄՆ նախագահը և եվրոպական երկրների ղեկավարները հրապարակայնորեն կոչ են արել սեփական քաղաքացիներին չմասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այլ ձևով արտահայտել այդ համերաշխությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Ուկրաինայում շատ բարդ իրավիճակ է, և այսօր աշխարհն ու Եվրոպան շատ ծանր վիճակում են։ Մենք՝ որպես պատասխանատու կառավարություն, իհարկե, պարտավոր ենք հոգ տանել յուրաքանչյուր քաղաքացու մասին, և մեր յուրաքանչյուր քայլը պետք է լավ մտածված լինի, կշռադատվի, գնահատվի, որպեսզի խնդիրներ չստեղծենք մեր քաղաքացիների, երկրի համար։ Մեր հիմնական պարտավորությունը երկրում խաղաղության և կայունության պահպանումն է, որով պայմանավորված է մեր բարգավաճումը։
Մենք երեք անգամ պատերազմել ենք, երեք անգամ պատերազմել ենք անկախությունը վերականգնելուց հետո։ Բավական է, մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով միավորել մեր երկիրը։
Սա խելամիտ, ազգային քաղաքականություն է, ոչ պատերազմով, առավել ևս մեր ժողովրդին պարտված պատերազմների մեջ ներքաշելով»,- նշել է վարչապետը։
Ղարիբաշվիլին ընդդիմադիրներին անվանել է կեղծավորներ և Կիևում «սելֆիներ» անելու փոխարեն առաջարկել է գնալ առաջնագիծ։
«Ո՞ր քաղաքական գործիչին եք տեսել կամ որևէ մեկը տեսել է, որ զոհվել է պատերազմում: Որ շատ են խոսում, որ ակտիվ են «ֆեյսբուքում» ու աչքի են ընկնում իբր շատ համարձակ գրառումներով, ուրեմն թող գնան ու կռվեն, ոչ թե Կիևում, որ «սելֆիներ» անեն, այլ առաջին գիծ, ռազմաճակատ, եթե այդքան շատ են ուզում Ուկրաինայի պատերազմին մասնակցել։
Մարդիկ շատ լավ գիտեն, մարդիկ իմաստուն են և բոլորը պարզ տեսնում են, բայց քանի որ ամեն անգամ փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ նման ողբերգություններից, ես միշտ կհիշեցնեմ, որ սա անբարոյական կեղծավորություն է։
Մենք լավ ենք հիշում պատերազմի կուսակցության ներկայացուցիչների՝ իրենց հանրային պաշտպան տիկին Լոմջարիայի հայտարարությունները, թե նախընտրում ենք ռումբերն ընկնեն Վրաստանում, Թբիլիսիում, դուրս էին գալիս և նման հայտարարություններ էին անում։
Ինչպե՞ս կարող են այս մարդիկ զարմացնել։ Հիմա կարծում եք, որ այս մարդիկ ուրա՞խ են, որ այսօր ունենք խաղաղություն, այս կայունությունը և այս բարգավաճումը: Հասկանալի է, որ մեզ բոլորիս դուր չի գալիս և չափազանց անհանգստացած ենք այն ամենով, ինչ կատարվում է Ուկրաինայում, բայց տեսեք, թե ինչպես են իրենց պահում ՆԱՏՕ-ի անդամ երկրները, պետությունները, ԵՄ անդամ երկրները։ Մենք օկուպացված պետություն ենք, տարածքների զգալի մասը օկուպացված է, ուստի մեր ցանկացած խոսք ու գործողություն մեծ կշռադատման կարիք ունի, և մենք դա լավ հասկանում ենք, ուստի մեր անունից չպետք է քայլեր անեն։ Նրանք պետք է ամեն առավոտ ու երեկո ներողություն խնդրեն մեր ժողովրդից, հասարակությունից, մեր երկրի հետ կատարվածի համար, իսկ հիմա թույլ տան, որ երկիրը կառավարենք»,- ասել է վարչապետը։
Ուկրաինայի Բախմուտ քաղաքում միաժամանակ 5 մարտիկի զոհվելու դեպքին Վրաստանի վարչապետը անդրադարձել է միայն կատարվածից երեք օր անց։ Նա ցավակցել է զոհվածների հարազատներին և նշել, որ վրացիներին Ուկրաինա կռվելու «պատերազմի կուսակցությունն» է տանում։
