Երեխաներիս ուղարկում եմ մասնավոր դպրոց, կրթության որակը դուր է գալիս. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իշխող «Վրացական երազանքի» նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իր երեխաները սովորում են մասնավոր դպրոցում, քանի որ նրան դուր է եկել այնտեղի կրթության որակը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այստեղ դեպքերը տարբեր են: Ես անձամբ իմ երեխաներին ուղարկում եմ մասնավոր դպրոց։ Կոնկրետ մասնավոր դպրոց կար, որտեղ ինձ դուր էր գալիս կրթության որակը, և դրա համար էլ կայացրի այս որոշումը:

Սրա մեջ, իհարկե, որոշակի անհարմարություն կա։ Այստեղ պետք է համաձայնվեմ ձեզ հետ, բայց սա է իրականությունը, այսպիսին է իրավիճակը»,- ​​ասել է Կոբախիձեն լրատվամիջոցներին։

Նրա խոսքով, լուրջ մարտահրավեր է հանրակրթական դպրոցներում նույն որակի ուսուցումն ապահովելը, ինչն առկա է մասնավոր դպրոցներում։

«Ընդհանուր առմամբ մասնավոր դպրոցն ունի ավելի շատ ներդրումներ անելու հնարավորություն, այդ թվում՝ որակի ապահովման գործում։ Ինչ վերաբերում է պետությանը, բնականաբար, նրա ռեսուրսները սահմանափակ են և ամեն ինչ կախված է տնտեսությունից։ Մեր տնտեսությունը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 5000 դոլար, իսկ ենթադրենք Գերմանիայի տնտեսությունը տասնապատիկ է: Ուստի Գերմանիան կարող է տասնապատիկ ավելի շատ ներդրումներ կատարել դպրոցի որակի բարձրացման համար, քան Վրաստանը։ Բնականաբար, դա հանգեցնում է հանրակրթական դպրոցներում ավելի ցածր որակի, քան եվրոպական զարգացած երկրներում, և աստիճանաբար, իհարկե, սա պետք է զարգացնել։ Սա պահանջում է հայեցակարգային լուրջ մոտեցում, որի վրա, ի թիվս այլոց, աշխատում է կրթության հանձնաժողովը։ Կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ մենք պետք է կարողանանք ավելի շատ բյուջետային ռեսուրսներ ներդնել կրթության մեջ։ Ժամանակին ծրագիր կար, ըստ որի՝ ՀՆԱ-ի 6%-ը պետք է ներդրվեր կրթության, այդ թվում՝ հանրակրթության մեջ, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս ամենը փոխվել է։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի և կվերադառնանք այս նշագծին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ըստ գույքի հայտարարագրի՝ 2021 թվականին Իրակլի Կոբախիձեն իր 10 և 7 տարեկան երեխաների կրթության համար վճարել է ընդհանուր առմամբ 18 455 լարի, իսկ 2020 թվականին՝ 13 468 լարի։

Խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ, «Վրացական երազանքի» անդամ Գիորգի Ամիլախվարիի երեխաները նույնպես մասնավոր դպրոցում են սովորում։ Համաձայն 2021 թվականի գույքի հայտարարագրի՝ Ամիլախվարին իր երկու երեխաների կրթության համար վճարել է 25000 լարի և 5900 ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին՝ 15000 լարի և 6400 ԱՄՆ դոլար։

Մասնավոր դպրոցում են սովորում նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի չորս երեխաները։ Նրանցից ամենափոքրն այս տարի ընդունվել է առաջին դասարան։ Գույքի հայտարարագրի համաձայն՝ վարչապետի ընտանիքը, միայն ավագ՝ 2005 թվականին ծնված որդու ուսման համար, մասնավոր դպրոցին տարեկան 24 հազար լարի է վճարում:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։