Վրաստանի ողջ տարածքում հանրակրթական դպրոցների աշակերտները դասադուլ են հայտարարել և բողոքում են «Վրացական երազանքի»՝ երկրի եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու որոշման դեմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Բողոքի ցույց են իրականացնում Թբիլիսիի 52-րդ և 199-րդ (Կոմարով) դպրոցների, ինչպես նաև Քութայիսիի 41-րդ ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, Զուգդիդիի 4-րդ և 5-րդ դպրոցների, Քոբուլեթիի 138-րդ դպրոցի, Գորիի 9-րդ դպրոցի, Բաթումիի 8-րդ և 3-րդ դպրոցների, Ռուսթավիի 15-րդ և 20-րդ դպրոցների աշակերտները։
«Մենք չդիմացանք և դուրս եկանք այստեղ մեր կարծիքը հայտնելու, որ ուզում ենք լինել Եվրոպայում և թույլ չենք տա, որ ոչ լեգիտիմ իշխանությունը մեզ տանի ու վերադարձնի այնտեղ, որտեղ, ցավոք, երկու դար եղել ենք և չենք կարողանում դուրս գալ»,- ասել է աշակերտներից մեկը «Պիրվելի» հեռուստաընկերությանը, ով միացել է Բաթումիի պետական համալսարանի բակում ուսանողների և աշակերտների հանրահավաքին։
Աշակերտները կոչ են անում իրենց հասակակիցներին, ուսուցիչներին և դպրոցի աշխատակիցներին միանալ բողոքի ակցիային։
«Պիրվելի» հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել Լանչխութիի 2-րդ հանրակրթական դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մարիամ Ծիլոսանին, ով Շինդիսիում տեղի ունեցած մարտի հերոս Էմզար Ծիլոսանիի դուստրն է, հեռուստաընկերությանը տված հեռախոսազրույցում ասել է, որ բողոքի ակցիաների մասին ուսուցչի հետ վիճելուց հետո ստիպված է եղել լքել դասարանը։
«Ուսուցիչն ինձ ասաց՝ ձեզ հիմա դո՞ւր է գալիս, որ երեխաները կանգնած են Թբիլիսիում և անում են ձեզ ոչ հարիր բաներ։ Ես նրան ասացի, որ այդ երեխաները վատ բան չեն անում, և ես նրանց կողքին եմ։ Հարցրի՝ գիտե՞ք, թե ինչպես են վերաբերվում երեխաներին, ինչ են անում մարդկանց մահվան տանելու համար։ Ես ասացի, որ ծեծվողներն ու հարվածողները շատ են, իսկ ոստիկանն իր պարտականությունը չի կատարում։ Ուսուցիչը ձեռքերը բարձրացրեց ու ասաց, որ իմ հետ չի շարունակի խոսել։ Ես էլ ասացի՝ եթե չեք շարունակում, ուրեմն ես վեր կկենամ ու դուրս կգամ։ Ասաց դուրս արի դասարանից, եթե այս երեխաները հետևում են քեզ, թող հետևեն: Բոլորս վեր կացանք ու դասից դուրս եկանք»,- պատմում է աշակերտուհին։
Նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Ոչ լեգիտիմ կառավարության որոշմանը հաջորդեցին բողոքի ցույցեր Թբիլիսիում և շրջաններում։