Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը և բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ նորաբաց գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Սալոմե Զուրաբիշվիլին կրկնել է, որ ինքն է Վրաստանի նախագահը և ունի «շատ մեծ պատասխանատվություն»՝ երկիրը տանելու դեպի «խաղաղություն»։
«Գործնականում երկուսուկես ամիս է անցել, և ոչ ոք չի ճանաչում ընտրությունները, բացառությամբ այն երկրների, որոնք չեն համարվում մեր ժողովրդավարական գործընկերները, և ընտրություններից հետո ոչ ոք չի ճանաչում ո՛չ խորհրդարանը, ո՛չ կառավարությունը, ո՛չ նախագահին։
Սա մեզ մեկուսացնում է որպես մի ամբողջ երկիր, բայց մենք միջոցներ ունենք այս մեկուսացումից դուրս գալու համար։ Ես ունեմ այս դերը և լրիվությամբ կատարում եմ այս դերը, գրեթե ամենօրյա շփումներ ունեմ մեր արտասահմանյան գործընկերների հետ։
Ես հաստատում եմ, որ գնալու եմ նախագահ Թրամփի երդմնակալության արարողությանը, Վաշինգտոնում կլինեմ Ջո Ուիլսոնի հրավերով։ Դուք գիտեք, որ երդմնակալությանը հրավիրվելու տարբեր եղանակներ կան, որոնց համար, ի դեպ, ոչ ոք չի վճարում: Եթե ոչ, և եթե հնարավոր լիներ, երևի շատերն ինձանից շատ ավելի մեծ ռեսուրս ունեն այս գումարները վճարելու համար, բայց այս կատակը մի կողմ թողնենք։ Գլխավորն այն է, որ ես գնամ այնտեղ, ունենամ բարձր մակարդակի հանդիպումներ և շարունակեմ այդ հարաբերությունները մեր գործընկերների հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» «կոպիտ ու անշնորք պատասխանները» վրացի գործընկերների ուղղությամբ «շատ բան չեն նշանակում»։ «Իրականում կարևորն այն է, որ Վրաստանի բնակչությունն աջակցություն է ստանում իր հիմնական գործընկերներից»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հանրապետական կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը Վրաստանի հինգերորդ նախագահին հրավիրել է հունվարի 20-ին կայանալիք Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Ուիլսոնը Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում է որպես Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ և սատարում է նոր խորհրդարանական ընտրությունների պահանջը։ Բացի այդ, կոնգրեսականն ակտիվ է «Վրացական երազանքի» առաջնորդներին պատժամիջոցների ենթարկելու ուղղությամբ։
Հունվարի 8-ին Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ Ջո Ուիլսոնը հիշատակվում է որպես «դեգրադացված քաղաքական գործիչ»։ «Վրացական երազանքը» նրան մեղադրում է փողի դիմաց առաջադրանքներ կատարելու և Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ցանկության մեջ։