Ջո Ուիլսոնը «դիփ սթեյթի» ամենաբարդ դրսևորումներից է. «Վրացական երազանք»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» քաղխորհուրդը ամերիկացի կոնգրեսական, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնին, ով պահանջել է պատժամմիջոցների ենթարկել Բիձինա Իվանիշվիլիին, անվանել է «դեգրադացված քաղաքական գործիչ» և նրան նույնպես մեղադրել՝ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ցանկություն ունենալու մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրացական երազանքի» քաղխորհրդի այսօր տարածած հայտարարության մեջ խոսվում է «դիփ սթեյթի» մասին, որը, ըստ կուսակցության դավադրության տեսության, «Գլոբալ պատերազմի կուսակցության» ոչ պաշտոնական ազդեցության հիմնական գործիքն է։

«Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը նախաձեռնել է այսպես կոչված Վրաստանի մասին «Մեգոբարի ակտ»-ը, որը, կախված բովանդակությունից, կարելի է անվանել միայն «Թշնամի ակտ»։ Ուիլսոնը գործել է «Հաճելին օգտակարի հետ միասին» սկզբունքով և «դիփ սթեյթի» առաջադրանքների կատարմանը ավելացրել է եվրոպացի թոշակառուներին թալանող Կեզերաշվիլիի ֆինանսական օգուտները։ Տասնյակ եվրոպացի թոշակառուներից վերցված գումարն օգտագործվում է մեկ ամերիկացի թոշակառուի՝ Ջո Ուիլսոնի համար, այդպիսով «դիփ սթեյթը» կատարում է իր քաղաքական խնդիրը և պատժամիջոցներով շանտաժի է ենթարկում Վրաստանին։

«Ջո Ուիլսոնը «դիփ սթեյթի» ամենավատ դրսևորումներից մեկն է՝ զրոյական քաղաքական մշակույթ ունեցող դեգրադացված քաղաքական գործիչ, ով բացահայտորեն սպառնում է մեզ պատժել, եթե մենք չպատերազմենք», - ասվում է հայտարարության մեջ։

«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը նաև հայտարարում է, որ «բացարձակապես բոլոր» քաղաքական գործիչները և չինովնիկները, ովքեր աչքի են ընկնում «հակավրացական հայտարարություններով», լինի դա նախագահ, վարչապետ, պատգամավոր, Եվրախորհրդարանի պատգամավոր, դիվանագետ թե պաշտոնյա, «դիփ սթեյթի» ցանցի մաս է, որը «գործում է ոչ թե ամերիկյան կամ եվրոպական ժողովրդի շահերից ելնելով, այլ Գլոբալ պատերազմի կուսակցության թելադրանքով»։

Ջո Ուիլսոնը Կոնգրեսում «Մեգոբարի ակտ»-ի և «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ի նախաձեռնողներից է։ Հանրապետական ​​կոնգրեսականը աչքի է ընկնում Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» մյուս առաջնորդների հանդեպ սուր քննադատությամբ։

«Ամերիկան ​​պատժամիջոցներ կկիրառի և մեր ափերից կվտարի հանցագործների բոլոր հարազատներին (Իվանիշվիլի և ընկերություն), ովքեր հարձակվում են ազատության վրա։ Կոռումպացված երեխաներն ու զարմիկները չեն կարող վայելել կյանքը մեր մեծ երկրում, մինչդեռ նրանց հանցագործ հայրերն ու հորեղբայրները խաբում են, սպանում և գողանում։ Մենք պետք է առաջին տեղում դնենք Ամերիկան»,- ասել է Ուիլսոնը։

Կոնգրեսականը հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համարում է Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդը, ում նա հրավիրել է հունվարի 20-ին կայանալիք Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։

Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։ Գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) Իվանիշվիլիին ավելացրել է Հատուկ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակում (SDN List): Ինքը՝ միլիարդատերը, չի արձագանքել ամերիկյան պատժամիջոցներին, իսկ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «դա պարգև է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։