«Պարգև է ազգային շահերը պաշտպանելու համար». Կոբախիձեն՝ Իվանիշվիլիի պատժամիջոցների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Իրականում՝ ոչինչ չի փոխվել։ Ես հենց նոր զրուցեցի պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ, և նրա դիրքորոշումը նույնն է։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Իրականում, սա պարգև է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»,- այսպես է արձագանքել Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատժամիջոցների ենթարկելուն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ Կոբախիձեի, Իվանիշվիլին նախկինում եղել է դե ֆակտո պատժամիջոցների տակ, և նրան գրեթե երեք տարի շանտաժի են ենթարկել ֆորմալ պատժամիջոցներով։

«Գիտեք, թե 2022-ին մեր երկրի մարտահրավերներն ինչ էին, ինչ էին պահանջում թիմից, կոնկրետ ինչ էին պահանջում պարոն Բիձինա Իվանիշվիլիից, և հենց այն պատճառով, որ նա դեմ չգնաց մեր երկրի հիմնարար, առանցքային շահերին, դրա պատճառով նրանք նախ դե ֆակտո պատժամիջոցներ կիրառեցին, իսկ հիմա, վերջնական կայացվեց որոշում, որն էական ազդեցություն չունի։ Ընդհակառակը, այս որոշմամբ նրանց ձեռքից վերջնականապես բաց թողեցին շանտաժի գործիքը։ Ահա թե ինչով է զբաղվում այն ​​ուժը, որը մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն, արդեն երեք տարի: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ այլ ուղղությամբ կփոխվի»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։

Գանձապետարանի արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Բիձինա Իվանիշվիլիին ավելացրել է հատուկ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակում։ Պատժամիջոցները նախատեսում են որոշ գործարքների կասեցում, ներառյալ Credit Suisse-ի դեմ Իվանիշվիլիի կողմից վիճարկված գործով Սինգապուրի վերաքննիչ դատարանում կայացված վճռի, հրամանի կամ հաշտության կատարումը։ Ցանկացած վճարումներ կատարելու համար անհրաժեշտ կլինի OFAC-ի թույլտվութունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։