«Բիձինա Իվանիշվիլիի չսպիացած վերքն այն է, որ երբ նա ինչ-որ խելագարություն էր անում, ես միակ մարդն էի, ով ասում էր նրան, որ խելագարություն է անում։ Հիմա նա ոչ ոք չունի, և ինչպես տեսնում եք, նա թռչել է տիեզերք։ Թող թռչի։ Ամենակարևորն այն է, որ երկիրը չվնասվի»,- Բիձինա Իվանիշվիլիի երեկվա հարցազրույցի վերաբերյալ ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Գիորգի Գախարիան նշել է, որ ընտրություններից չորս օր առաջ երկրի ամենաազդեցիկ անձը իր կուսակցության անդամներին սպառնում է կալանավորմամբ, և դա իր համար այսօր ամենակարևոր խնդիրն է։
«Նման մոլեռանդ մարդը, պատվավոր նախագահը, սպառնում է երկրին ծառայող երիտասարդներին, ազնիվ քաղծառայողներին, որ կձերբակալեն նրանց միայն այն պատճառով, որ նրանք արտահայտել են իրենց կամքը և արտահայտել են իրենց քաղաքական դիրքորոշումը։
Սա այն մարդն է, ով համարում է, որ Վրաստանում ամեն լարին իրենն է, պետական ունեցվածքն իրենն է և, ի վերջո, սա այն մարդն է, ով համարում է, որ բոլոր ձայներն ու մարդիկ իրենն են։ Նա դրան դիտարկում է որպես մասնավոր սեփականություն։ Բիձինան կարծում է, որ ամբողջ փողն իր փողն է, բոլոր ձայներն իրենն են, իսկ եթե իրեն չես քվեարկում, ապա ժողովրդի դավաճան ես։
Ինչո՞ւ էր սա բացահայտ հարձակում մեր վրա։ Իվանիշվիլին շատ լավ գիտի, որ մենք այն ուժն ենք, որը հաղթելու է «Երազանքին»՝ այնպես, որ «Ազգային շարժումը» չկարողանա և չվերադառնա իշխանության։ Վախ։ Նայեք նրա դեմքին»,- ասել է Գախարիան և կրկնել, որ պատրաստ է Իվանիշվիլիի հետ բանավեճի ցանկացած ձևաչափով։
«Ասում է, որ ապացույցները պատրաստել եմ, իր «Իմեդիում», իր հեռուստատեսությամբ հանրային բանավեճերի ֆորմատով, խնդիր չկա։ Իր իսկ դատարանում։ Երեք-չորս տարի է, ինչ ոտքերը գետնին են խփում, սա կանենք, դա կանենք, հետաքննենք, կպատժենք։ Դե, մի հատ ինձ պատժեք։ Եվ երրորդ՝ ցանկացած ձևաչափով, այնտեղ կան կոնկրետ մտածելակերպի մարդիկ, ցանկացած ձևաչափով։ Որովհետև նա գիտի, որ պարտվելու է բոլոր ձևաչափերում, քանի որ այն ամենը, ինչ նա ասում է, սուտ է»,- ճեպազրույցում ասել է Գախարիան։
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսել է ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին։ Նա Գիորգի Գախարիային անվանել է «սրիկա» և ասել, որ «նրա դեմ բոլոր փաստաթղթերը պատրաստել են դատարանի մակարդակով»։
«Այս սրիկային, նրա կողքին կանգնածներին, իհարկե պետք է դատեն։ Իհարկե, մենք սևով սպիտակի վրա կապացուցենք այն ամենը, ինչ նա արեց և ինչ արեց, ինչպես օգնեց բերել «Ազգային շարժումը» և ինչպես է օգնում այսօր և որքան լավ է գիտակցում, որ պետք է ներգրավի Վրաստանը պատերազմի մեջ հենց հաջորդ օրը։ Մենք բոլոր փաստաթղթերը դասավորել ենք դատարանի մակարդակով։ Իհարկե, պատասխան պիտի տան, կոշտ պատասխան։ Ես ավելի շատ բորբոքված եմ նրա և նրա կուսակցության անդամների վրա, նրանք «Վրացական երազանքի» մեծամասնություն էին և մեր մանդատով մտան խորհրդարան, իսկ այսօր իրենց նմանակում են ու հերթով կրկնում են «Ազգային շարժման» նարատիվը, իսկ երբեմն նույնիսկ ավելի վատ, իհարկե, նրանք խիստ պատժի կարժանան»,- ասել է Իվանիշվիլին։
Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը՝ մինչև իր հրաժարականը։ Նա 2017-2019 թվականներին եղել է ներքին գործերի նախարար, 2016-2017 թվականներին՝ էկոնոմիկայի նախարար, 2013-2016 թվականներին՝ բիզնես օմբուդսմեն։