«Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Գվարամիան «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ընտրական ցուցակում չի լինի։ Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցում։ Գվարամիայի խոսքով՝ ինքը ցանկանում է ճանապարհ բացել նոր մարդկանց համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Քաղաքական բանտարկությունից ազատվելուց հետո առաջին րոպեներին ես հանրությանն ասացի իմ վերաբերմունքը, որ հեռանում եմ հեռուստատեսությունից և սկսում եմ քաղաքական գործունեություն, որպեսզի փոխեմ Բիձինա Իվանիշվիլիին և նոր մարդիկ մտնեն քաղաքականություն։ Նոր մարդկանց ասելով նկատի ունեմ ոչ միայն նոր սերնդին, այլ նաև այն մարդկանց, ովքեր նախկինում չեն եղել քաղաքականության մեջ և կարող են փոխել երկիրը, որոնք ծանրաբեռնված չեն անցյալի սխալներով և այս առումով առավելություն չեն տալիս «Վրացական երազանքի» քարոզչությանը։
Այսօր ես համարում եմ, որ հասարակությանը տված իմ խոստման մի մասը կատարված է։ Ես ու Նիկա Մելիան ստեղծեցինք «Ախալի» կուսակցությունը, որը հիմնականում բաղկացած է այն մարդկանցից, ովքեր կարող են փոփոխություններ կատարել և իրենց ուսերին չեն կրում անցյալի սխալները։ Հետո կոալիցիա ստեղծվեց, մեզ ավելացան «Գիրչի՝ ավելի շատ ազատությունը» և «Դրոան», այն մարդիկ, ովքեր բացարձակապես կիսում են մեր վերաբերմունքը, և մենք՝ նրանց վերաբերմունքը։
Ուզում եմ կատարել խոստմանս երկրորդ մասը՝ չնայած կոալիցիայի առաջնորդ լինելուն, չեմ լինելու ընտրացուցակում։ Ես կարծում եմ, որ պետք է մնամ կուսակցության և կոալիցիայի առաջնորդը, ամեն ինչ անեմ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի փոփոխության և երկրի հետագա միավորման համար։
Ես ուզում եմ, որ դուք ճանապարհ հարթեք խորհրդարանում նոր մարդկանց համար։ Ես իմ օրինակով ուզում եմ մյուս կուսակցություններին և ընդհանրապես հասարակությանն ասել իմ դիրքորոշումը՝ եկեք լայն ճանապարհ տանք քաղաքական նոր դերակատարներին»,- ասել է Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով՝ այս որոշմամբ ինքը ցանկանում է ընդգծել, որ «Կոալիցիա հանուն փոփոխություններին» կենտրոնացած է ոչ թե փոխարինման, այլ փոփոխության վրա։
«Մեզ համար գլխավոր խնդիրը Բիձինա Իվանիշվիլիի տեղը զբաղեցնելը չէ։ Մեզ համար կարևոր է, որ Բիձինա Իվանիշվիլին իր ռուսական կողմնորոշմամբ հեռանա այս երկրի քաղաքական ղեկավարությունից, և որ երկրի իշխանությունն ու կառավարումը ստանձնեն մարդիկ, ովքեր չեն կարող խոցելի լինել քարոզչության համար, ովքեր նոր ճանապարհներ կգտնեն, և ես իմ փորձառությամբ և իմ կարողություններով կօգնեմ հնարավորինս առաջ շարժվել, բայց ես նաև կվերահսկեմ նրանց սխալները։ Սխալ չպետք է հասկանալ, որ ես ինչ-որ կերպ թիկունքից վարելու եմ գործընթացները։ Ոչ, ես իմ կուսակցության նախագահն եմ, կոալիցիայի ղեկավարը, և ես անելու եմ իմ գործը»,- ասել է Գվարամիան՝ նշելով, որ ինքը նաև չի հավակնում լինել «ապագա ժամանակավոր կառավարության» անդամ։
«Հանուն փոփոխությունների կոալիցիա․ Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» քաղաքական միավորման նախընտրական ցուցակը հայտնի կդառնա վաղը՝ հոկտեմբերի 26-ին։ Նիկա Գվարամիայի խոսքով՝ այն հիմնականում համալրվելու է այն մարդկանցով, ովքեր «որևէ քաղաքական վերնախավի մաս չեն կազմել»:
