Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ժամանակավոր պահման մեկուսարաններում հանդիպել է ռուսական օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ ձերբակալվածներին, որից հետո մեկնաբանություն է արել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Բոլոր բերման ենթարկվածներին այցելեցի՝ նախօրեին և երեկ երեկոյան նույնպես։ Ընդհանուր առմամբ 18 մարդ է։ Նրանցից մի քանիսը վկայում են մարմնական վնասվածքների և ծեծի մասին, այդ թվում՝ Իրակլի Կուպրաձեն, ով ասում է, որ ձերբակալության ժամանակ նույնպես ֆիզիկական ազդեցության զոհ է դարձել։ Մենք կուսումնասիրենք բոլոր նման դեպքերը և արձագանքի համար կուղարկենք Հատուկ քննչական ծառայություն»,- ասել է Իոսելիանին։
Իրակլի Կուպրաձեին տեսակցել է նաև «Լելոյի» անդամ Լևան Սամուշիան։ Նրա տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը խաղաղ բողոքի ցույց է անցկացրել և ձեռքերը վեր բարձրացրել, երբ նրան ձերբակալել են ոստիկանները։ Նրան մեքենա նստեցնելուց առաջ ֆիզիկական բռնության են ենթարկել։ Նա վնասվածքներ ունի մարմնի և դեմքի հատվածում»,- ասել է Սամուշիան։
Փաստաբան Լաշա Տղեշելաձեն, ով պաշտպանում է վեց կալանավորներին, ասում է, որ ժամանակավոր մեկուսարանում ականատես է եղել «ամենավատ պատկերին»։
«Ձերբակալվածները ցնցող պատմություններ են պատմում։ Բերման ենթարկվածներից մեկն ասում է, որ ինքը կանգնել ու բողոքում էր, երբ տեսել է, թե ինչպես են մարդուն ծեծում։ Նա ուղղակի ասել է [հատուկ ջոկատայիններին], որ իրեն չխփեն, հատուկ նշանակության ջոկատի անդամներից մեկը շրջվել է, արմունկով հարվածել է նրա դեմքին և ոտքով հարվածել ընկածի դեմքին, երբ նրան տեղափոխել են։ Այս անձը անջատվել ու ուշքի է եկել ոստիկանական մեքենայում։ Սա բռնությամբ իշխանության չարաշահում է, հանցագործություն է»։
Իրավապաշտպաններն ասում են, որ երեկ երեկոյան մի քանի ժամ է պահանջվել ձերբակալվածների գտնվելու վայրը պարզելու համար։
Ապրիլի 15-ին և 16-ին խորհրդարանի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ ռուսական օրենքի։ Հատուկ նշանակության ջոկատի անդամները խաղաղ ցույցի մասնակիցների դեմ պղպեղի սփրեյ են օգտագործել։ Նրանք փողոց առ փողոց հետապնդել են քաղաքացիներին ու ֆիզիկական բռնության ենթարկել, ծեծել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ ստացած վնասվածքների պատճառով հոսպիտալացվել են։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 15-ի հանրահավաքի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 14 քաղաքացի, երեկ երեկ՝ 11։ Նախարարությունից հայտնում են, որ հավաքի մասնակիցներից ոմանք բանավոր վիրավորել են ոստիկաններին և ֆիզիկապես բախվել նրանց հետ։