«Եթե «Վրացական երազանքը» շարունակի Լուկաշենկոյի ուղին, Եվրամիությունը ստիպված կլինի արձագանքել և վերանայել Վրաստանի կողմից պայմանների կատարումը, ներառյալ վիզայի ռեժիմի ազատականացման չափորոշիչները», - ասել է Եվրախորհրդարանի անդամ և Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամ Ռասա Յուկնևիչյանեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մինչև բանաձևի ընդունումը Վրաստանի վերաբերյալ բանավեճում Յուկնևիչյանեն ասել է, որ Եվրախորհրդարանը շատ հստակ ուղերձ է հղում Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանքի» անդամներին. «Եվրամիություն մտնելն անհամատեղելի է նրանց քաղաքականության հետ միասին։ Չի կարելի միաժամանակ լինել եվրոպամետ ու Կրեմլի կողմնակից»:
Ռասա Յուկնևիչյանեի խոսքով՝ Եվրախորհրդարանը ուշադիր հետևելու է առաջիկա ընտրություններին։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ ընտրությունների անցկացումը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասել է եվրոպացի պատգամավորը։
Ռասա Յուկնևիչյանեն Եվրախորհրդարանի «Վրաստանում ժողովրդավարական նահանջի և քաղաքական բազմակարծության վտանգների մասին» բանաձևի նախաձեռնողներից է։ Այն քվեարկության կդրվի այսօր՝ հոկտեմբերի 9-ին։
Բանաձևի նախագծի համաձայն՝ Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Վրաստանում այս տարի և հատկապես 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ զարգացած ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։
Եվրախորհրդարանը կտրականապես դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումը, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, քանի որ վերը նշվածը համարում է գործիք, որը օգտագործվում է կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական հատվածի քննադատական ձայները սահմանափակելու կամ խոցելի մարդկանց նկատմամբ խտրականության համար։ Եվրախորհրդարանն ընդգծում է, որ այդ օրենքներն անհամատեղելի են ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հավակնություններին, վնասում են երկրի միջազգային վարկանիշին և սպառնում են նրա եվրաատլանտյան ինտեգրմանը։ Միաժամանակ Եվրախորհրդարանը խստորեն ընդգծում է, որ եթե վերոնշյալ օրենսդրությունը չեղյալ չհայտարարվի, Վրաստանի հարաբերությունները Եվրամիության հետ չեն կարող առաջընթաց գրանցել։
Բանաձևի նախագծում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշվում է որպես «Վրաստանի օլիգարխ»։ Այն դատապարտում է Իվանիշվիլիի և կառավարության առաջատար դեմքերի մեկնաբանությունները, որոնք սպառնում են արգելել ընդդիմադիր կուսակցություններին և ընդդիմությանը անվանում են «հանցավոր քաղաքական ուժ»: «Նման ահաբեկումները լրջորեն խարխլում են քաղաքական գործընթացները և խոսքի ազատությունը և նպաստում վախի միջավայրի ստեղծմանը»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, բանաձևի նախագծով Եվրախորհրդարանը դատապարտում է Բիձինա Իվանիշվիլիի «անձնական դերը» ներկայիս քաղաքական ճգնաժամում և «երկրի եվրաատլանտյան կողմնորոշումը խարխլելու հօգուտ Ռուսաստանի կողմնորոշման» հերթական փորձը։
Նշված բանաձևով, այն հաստատվելու դեպքում, Եվրախորհրդարանը կկրկնի իր կոչը Եվրոպական խորհրդին և Եվրամիության ժողովրդավարական գործընկերներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ։
Բանաձևի նախագիծը խորը մտահոգություն է հայտնում Վրաստանում Ռուսաստանի ազդեցության առնչությամբ, ներառյալ Ռուսաստանից ներգաղթի ավելացումը և այդ երկրի հետ առևտրային կապերի ավելացումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հաշտեցումը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ չնայած Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին և Վրաստանի ինքնիշխանության մեկ հինգերորդի օկուպացմանը։ Բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի, շարունակել օկուպացված տարածքները չճանաչելու իր նախկին քաղաքականությունը և հարգել իր հանձնառությունը՝ իրականացնելու արդյունավետ միջոցներ՝ կանխելու համար եվրոպական պատժամիջոցների շրջանցումը։ Վրաստանի կառավարությանը նաև կոչ է արվում ամբողջությամբ միանալ ԵՄ արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի նկատմամբ ԵՄ ռազմավարությանը։
Բանաձևի նախագծի համաձայն՝ Եվրախորհրդարանը հաստատակամորեն կրկնում է Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու իր պահանջը՝ հումանիտար նկատառումներով արտերկրում բուժման համար։
«Առաջիկա ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան Վրաստանի ապագա ժողովրդավարական զարգացման և աշխարհաքաղաքական ընտրությունների, ինչպես նաև ԵՄ անդամակցության թեկնածության հարցում առաջընթաց գրանցելու նրա կարողության որոշման համար»,- ասված է բանաձևի նախագծում։
Համատեղ բանաձևի նախագծի հեղինակներն են «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (ԵԺԿ), «Նորացրու Եվրոպան» (Renew), «Ազատության եվրոպական դաշինքը», (Verts/ALE), «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը» (S&D), «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ECR) խմբերը։