Եթե ​​ռուս զբոսաշրջիկները չգան, երկիրը կկորցնի մոտավորապես մեկ միլիարդ դոլար․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Բաթումիում Ռուսաստանից ժամանած զբոսանավի դեմ իրականացված ակցիան գնահատել է որպես «Հավաքական ազգային շարժման» սադրանք։ Այսօրվա ասուլիսում Կոբախիձեն ասել է, որ «Ազգային շարժումը» ընդհանուր առմամբ հավաքել է 150 մարդ Վրաստանի ամբողջ տարածքից, ինչը «ցույց է տալիս, որ հասարակությունը ողջախոհ է»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հասարակ սադրանք է իրականացվել «Ազգային շարժման» ոճով։ Ամբողջ Վրաստանից մարդկանց բերեցին Բաթումի ու հազիվ 150 հոգի հավաքեցին։ Չգիտեմ՝ մեկ-երկու հոգի կարող է տարբեր լինել, բայց հազիվ հավաքեցին 150 հոգու, որ բերեցին ամբողջ Վրաստանից։ Դա հավաքական «ազգային շարժում» էր։ Սա ներառում է «Ազգային շարժում», «Լելո», Գախարիայի կուսակցությունը, «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները։ նրանք կանգնած էին այնտեղ։ Այսքան կուսակցություններ ամբողջ Վրաստանից հազիվ 150 հոգի հավաքեցին։ Տեսեք նաև երեկվա հանրահավաքը Թբիլիսիում, հազիվ մի քանի տասնյակ մարդ հավաքեցին։ Ինչո՞ւ, որովհետև հասարակությունն ամեն ինչ տեսնում և գնահատում է։ Հասարակությունն ունի ռացիոնալ տրամաբանելու հնարավորություն, միջոցներ, կարողություն, և դրա պատճառով նրանք չկարողացան որևէ մեկին բերել այնտեղ, բացի սեփական ակտիվիստներից, նույնիսկ ակտիվիստ չէին կարողացել բերել»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր զբոսաշրջային նավից պետության եկամուտը կազմում է 350 հազար լարի, որից մոտ 100 հազարը զբոսաշրջիկների ծախսերն են, իսկ մոտ 250 հազարը՝ նավի վճարած գումարը նավահանգստային ծառայությունների համար։

«Զբոսաշրջիկները մեկ օրով եկել էին Վրաստան՝ այցելելու Բաթումի քաղաք։ Ոչ ոք չի կարող բացատրել ավտոմեքենայով և նավով Վրաստան ժամանած ռուս զբոսաշրջիկների տարբերությունը, և ըստ այդմ՝ ինչ տրամաբանական բացատրություն ուներ կոլեկտիվ «Ազգային շարժման» երեկվա հանրահավաքը...

Նաև լսեցինք հայտարարություններ, որ ռուս զբոսաշրջիկներն ընդհանրապես չպետք է մտնեն։ Չգիտեմ՝ ինչ-որ մեկը համաձա՞յն է սրա հետ։ Համոզված եմ, որ ոչ ոք չի համաձայնվի: Օրինակ, եթե ռուս զբոսաշրջիկները չգան Վրաստան, երկիրը տարվա ընթացքում կկորցնի մոտ մեկ միլիարդ դոլար, մինչդեռ մեր տնտեսությունը կազմում է մոտ 30 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ կկորցնենք 20-30 հազար աշխատատեղեր»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» նախագահն արձագանքել է նաև ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հայտարարությանը, ըստ որի՝ «ոչ ոք չպետք է սպասի, որ վրացիները կողջունեն մարդկանց այն երկիրից, որը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը»։ Կոբախիձեի խոսքով, այս հայտարարությունը «անհասկանալի է»։

«Ասեմ, որ անհասկանալի հայտարարություն էր։ Ոչ ոք այդպես չի կարծում։ Ինչ ասել է Քելլի Դեգնանը, Վրաստանում հասարակության ներկայացուցիչները չեն կարծում, որ ոչ մի ռուս չպետք է գա Վրաստան։ Հանրության ճնշող մեծամասնությունը այլ կարծիքի է, և երբ հեշտությամբ ասում ես նման արտահայտություններ, որոնք կապված են երկրի կողմից մեկ միլիարդ դոլարի կորստի հետ, ես չգիտեմ, թե ինչ գնահատական ​​տալ այստեղ։ Որևէ դեսպանի գործը չէ խոսել վրաց ժողովրդի անունից, հատկապես, երբ գնահատում ես 150 «նացիոնալների» գործողությունները և դա անվանում ես վրաց ժողովրդի բողոքը։ Սա պարզ չէ։ Նույնն ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, նույնն ասել է դեսպաններից մեկը։ Սա ուղղակի սխալ է»,- ասել է Կոբախիձեն։

Սոչիի նավահանգստից մեկնող «Աստորիա Գրանդե» զբոսաշրջային նավը, որով ուղևորվում են ՌԴ քաղաքացիներ, հուլիսի 31-ի լուսադեմին մտել է Բաթումիի նավահանգիստ։ Մեկ շաբաթվա ընթացքում սա նավի երկրորդ այցն էր, որին դիմավորեցին քաղաքացիներ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով, ինչպես նաև «Ռուսաստանը օկուպանտ է» մակագրություններով։ Ակցիային մասնակցում էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այլև քաղաքացիական հասարակության անդամներ և ակտիվիստներ։ Ներքին գործերի նախարարությունը նավահանգստում մոբիլիզացրել է պարեկային և քրեական ոստիկանության, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին և երկաթե պատնեշներով փակել նավի մուտքերը։

Օրվա ընթացքում ՆԳՆ աշխատակիցները մանր խուլիգանության և իրավապահի օրինական պահանջին չենթարկվելու պատրվակով ձերբակալել են բողոքի ցույցի 23 մասնակիցների, որոնցից մեկը Ուկրաինայի քաղաքացի է։ Ռուս զբոսաշրջիկներից ոմանք ոստիկանների օգնությամբ կարողացել են նավից իջնել Բաթումի այցելելու համար։

Զբոսաշրջային նավը Բաթումի նավահանգստից դուրս է եկել օրվա վերջում՝ նախատեսվածից մի քանի ժամ շուտ, և մեկնել Թուրքիա։ Նավը Սոչի կվերադառնա օգոստոսի 5-ին։

Բաթումին այս տարի առաջին անգամ է ներառվել Astoria Grande նավարկության մեջ: Մինչ այդ ծրագիրը ներառում էր այցելություններ Թուրքիայի քաղաքներ՝ Տրապիզոն, Ամասրա և Ստամբուլ։ Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին և հաջորդող ամիսներին նախատեսված նմանատիպ ուղևորությունն այլևս չի ներառի կանգառ Բաթումիում։ Ծրագրի փոփոխությունը հավանաբար մտցվել է Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքներից հետո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):