Վրաստանի պաշտպանության նախարարության գործող աշխատակիցները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ և հաստատում, որ հավատարիմ են մնում Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին։ Նշված հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի ամբողջական ինտեգրումը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
ՊՆ աշխատակիցների հայտարարությունը արվել է «Վրացական երազանքի» որոշումից հետո, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը, օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի բյուջետային ԵՄ դրամաշնորհներից։
«Մեր հիմնական պարտականությունը՝ որպես Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցներ, պետության անվտանգության ամրապնդումն է, պաշտպանական կարողությունների բարձրացման և Վրաստանի Սահմանադրության նկատմամբ հավատարմության մասին հոգալը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը երկար տարիներ հաջողությամբ ծառայում է երկրի ազգային շահերին՝ մի կողմից՝ պաշտպանական ուժեր կառուցելով, մյուս կողմից՝ նպաստելով Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։
Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը երկրի անվտանգության և ինքնիշխանության հետագա ամրապնդման այլընտրանքային միջոց է, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունը, որը հաստատված է ինչպես Վրաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ ազգային և հայեցակարգային բոլոր փաստաթղթերով:
Մենք գիտակցում ենք եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ Վրաստանի համագործակցության կարևորությունը և արևմտյան գործընկերների ներդրումը Վրաստանի պաշտպանական և զսպման կարողությունների զարգացման գործընթացում։ Մենք ծառայում ենք Վրաստանին»,- ասում են ՊՆ աշխատակիցները։
