Եվրախորհրդարանը 2022 թվականի Սախարովի անվան մրցանակը շնորհեց Ուկրաինայի ժողովրդին՝ ի դեմս նախագահի, ընտրված առաջնորդների և քաղաքացիական հասարակության։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Մեցոլայի խոսքով՝ վերջին ինը ամիսների ընթացքում Եվրախորհրդարանը և աշխարհը տեսել են ուկրաինացիների հերոսական պայքարը՝ պաշտպանելու իրենց ազատությունը, տները և ընտանիքները:
«Բայց, ուկրաինացիները նաև վտանգում են իրենց կյանքը հանուն Եվրոպայի՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց մենք բոլորս հավատում ենք՝ ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն: Ոչ ոք ավելի արժանի չէ այս մրցանակին։ Այս մրցանակը ուկրաինացիների համար է, ովքեր կռվում են տեղում, նրանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել, նրանց համար, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին, բոլոր նրանց համար, ովքեր կանգնած են և պայքարում են հանուն այն բանի, ինչին հավատում են: Ես գիտեմ, որ խիզախ ուկրաինացի ժողովուրդը չի հանձնվի, մենք էլ չենք հանձնվի»,- ասել է Մեցոլան։
Այս տարի Սախարովի անվան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցների թվում էին նաև «Վիկիլիքսի» համահիմնադիր Ջուլիան Ասանժը և Կոլումբիայի ճշմարտության հանձնաժողովը:
«Շնորհակալ եմ ուկրաինացի ժողովրդին Սախարովի անվան մրցանակը շնորհելու համար։ Ուկրաինացիներն ամեն օր ապացուցում են իրենց հավատարմությունը ազատության և ժողովրդավարության արժեքներին ահաբեկչական պետության դեմ մարտի դաշտում։ Այս ճանապարհին եվրոպական երկրների աջակցությունը շատ կարևոր է Ուկրաինայի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Ստրասբուրգում։
Խորհրդային այլախոհ ֆիզիկոս և քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը սահմանվել է 1988 թվականին: Այն տրվում է անհատներին և կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները և ազատությունները։ Անցյալ տարի մրցանակը ստացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, իսկ 2020 թվականին՝ Բելառուսի դեմոկրատական ընդդիմությունը։ Պարգևատրության չափը 50 հազար եվրո է։