Եվրոպա առանց վիզայի մուտքի համար նախնական հաստատում ստանալը անհրաժեշտ կլինի 2024 թվականից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

2024 թվականից, դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմից օգտվող 59 երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր կլինի «Տեղեկատվական և ավտորիզացիայի համակարգից» (ETIAS) ուղևորության նախնական հաստատում (ավտորիզացիա) ստանալը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուղևորության հաստատումը Եվրոպական միության կողմից սահմանված նոր պահանջ է Շենգենյան գոտու 27 երկրներ, Բուլղարիա, Ռումինիա և Կիպրոս մուտք գործելու համար: ETIAS-ի հաջորդ տարվանից գործարկվելու մասին տեղեկությունն այսօր հրապարակել է Վրաստանում Եվրոպական միության դեսպանատունը։

ETIAS վիզա չէ: Առանց վիզային ռեժիմը ուժի մեջ կմնա Վրաստանի քաղաքացիների՝ ԵՄ/Շենգենյան երկրներ կարճատև այցերի համար։

Վրաստանի քաղաքացիները ETIAS-ի հայտը 7 եվրոյով կլրացնեն պաշտոնական կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր, որի վավերականության ժամկետի լրանալուն մնացել է երեք ամսից ավելի:

Ընթացակարգի համաձայն՝ հայտը լրացնելիս ճանապարհորդը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները.

  • Անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը, ազգությունը, բնակության հասցեն, ծնողների անունները, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
  • Ճանապարհորդական փաստաթղթի մանրամասները,
  • Կրթության մակարդակի և ներկայիս զբաղմունքի մանրամասները,
  • Ճանապարհորդության և եվրոպական երկրում գտնվելու մանրամասները,
  • Երբևէ դատապարտվել է, կամ ճանապարհորդել է պատերազմի կամ հակամարտության գոտիներ, երբևէ որոշում կայացվել է, որով նրան հրահանգել են լքել որևէ երկրի տարածք:

Եթե ​​մեկ այլ անձ է լրացնում հայտը, նա պարտավոր է նշել իր ինքնությունը, կոնտակտային տվյալները, կազմակերպության կամ ֆիրմայի տվյալները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե ինչ կապ ունի ձեզ հետ: Մինչև 18 տարեկան անձանց դիմումը պետք է լրացվի ծնողի կամ խնամակալի կողմից:

Մինչև 18 տարեկան և 70 տարեկանից բարձր դիմողները ազատվում են վճարից։ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները նույնպես ստիպված չեն լինի վճարել այս գումարը։

Դիմումների մեծ մասը քննարկվում է ներկայացվելուց հետո րոպեների ընթացքում, սակայն որոշների քննարկումը կարող է ավելի երկար տևել: Նման դեպքում դիմորդը որոշումը կստանա չորս օրվա ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել 14 օրով, եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, իսկ բացառիկ դեպքերում՝ 30 օրով։ Ուստի ավելի լավ է լրացնել հայտը՝ նախքան տոմսեր գնելը կամ բնակարան ամրագրելը։ Դրանից հետո դուք կստանաք երկու նամակ նշված էլ. փոստի հասցեին՝ մեկը դիմումն ուղարկելուց հետո, կցված դիմումի համարով, իսկ երկրորդը՝ դիմումի քննարկման արդյունքների մասին: Պետք է համոզվեք, որ ձեր անունը, անձնագրի համարը և այլ տվյալները ճիշտ են գրված ձեր ETIAS փաստաթղթում, քանի որ սխալի դեպքում չեք կարողանա հատել սահմանը: Քանի որ ճանապարհորդության թույլտվությունը կապված է ճանապարհորդական փաստաթղթի (անձնագրի) հետ, պետք է ձեզ հետ ունենաք այն փաստաթուղթը, որով լրացրել եք դիմումը։

Ավտորիզացիայի վավերականության ժամկետը մինչև երեք տարի է կամ մինչև անձնագրի ժամկետի ավարտը։ Եթե ​​դուք նոր անձնագիր եք ստանում, ապա այդ դեպքում անհրաժեշտ կլինի նոր թույլտվություն ստանալ:

Վավեր թույլտվության դեպքում դուք կարող եք կարճատև այցի համար մուտք գործել եվրոպական երկրների տարածք այնքան անգամ, որքան ցանկանում եք։ Պետք է հիշել, որ կարճաժամկետ այցը վերաբերում է 90 օրվան՝ ցանկացած 180 օրվա ընթացքում:

Ճանապարհորդական թույլտվություն ստանալը ավտոմատ կերպով չի երաշխավորում ԵՄ երկիր մուտք գործելու իրավունքը: Սահմանապահները սահմանին ճանապարհորդներին կստուգեն այնպես, ինչպես նախկինում, իսկ նրանք, որոնք չեն բավարարի առանց վիզայի համար նախատեսված մյուս պայմանները՝մերժում կստանան։

ETIAS համակարգի ներդրման հարցը քննարկվում էր 2016 թվականից։ Ինչպես նշում են Եվրահանձնաժողովում, ներկայումս սահմանային և իրավապահ մարմինները քիչ տեղեկություններ ունեն այն քաղաքացիների մասին, որոնք ազատված են վիզայի պահանջից: Հանձնաժողովի տվյալներով՝ ETIAS-ը նախքան սահման հասնելը կբացահայտի այն անձանց, որոնք կարող են անվտանգության կամ անկանոն միգրացիայի վտանգ ներկայացնել: ETIAS համակարգի գործարկումը մի քանի անգամ հետաձգվել է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):