«Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը ճեղքվում է Վերին Լարսում»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Հիմա Վերին Լարսում ճեղքվում է եվրոպական երկրների կողմից մեր նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը»,- ասել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը, ով հունիսի 21-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անցակետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր Վերին Լարսը միակ գործող սահմանակետն է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի և այլ երկրների հետ։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ այս տարվա հունիսի 15-ից՝ բեռնատարների համար լրացուցիչ հսկիչ գոտիների գործարկումից հետո, անցակետով ամեն օր անցնելու է միջինը 1200 բեռնատար, մինչդեռ մինչ վերակառուցումն այդ թիվը հազարից պակաս էր։ Օրինակ՝ հունիսի 19-ին, ցերեկը և գիշերը երկու ուղղություններով սահմանը հատել է 1322 բեռնատար, ինչը ռեկորդային թիվ է և 15%-ով գերազանցում է միջին օրական տվյալները։

«Սա բացարձակ ռեկորդ է ոչ միայն այս անցակետի, այլ ցանկացած անցակետի համար։ Բացի այդ, այստեղից անցել է 2800 թեթև մեքենա և 11 000 անհատ, այսինքն՝ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ։ Երբ այստեղ ամեն ինչ ավարտվի, մենք կկարողանանք կայուն կերպով պահպանել այս թվերը։ Մեր խնդիրն է, որ միշտ այսպես լինի։ Եթե ​​լեռնանցքը փակվի, մենք ոչինչ չենք կարող անել, և լեռնանացքը կփակվի ձմռան ընթացքում։ Ուստի, հավանաբար, բոլորս միասին պետք է մտածենք Ռուսաստանից Վրաստան այլընտրանքային ուղիների մասին։ Այսպես թե այնպես, մաքսայինները միշտ վերջինն են թողնում սահմանը հակամարտության ժամանակ, իսկ առաջինը վերադառնում հակամարտության ավարտից հետո»,- ասել է Դավիդովը։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ այսօր Վերին Լարսում վարորդները երկար չեն սպասում, և սահմանը միաժամանակ կարող է հատել 12 բեռնատար։ Յուրաքանչյուր րոպեն՝ մեկ թեթև մեքենա է հատում սահմանը, իսկ երկու րոպեն մեկ՝ մեկ բեռնատար։ Գերատեսչությունը նշում է, որ Վերին Լարսի անցակետը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ռազմավարական կարևոր տարրերից է։

Հյուսիս-Հարավ միջանցքով կարող ենք տեղափոխել 15 մլն տոննա բեռ։ Անցած տարվա հինգուկես ամիսների ընթացքում Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության գործունեության տարածաշրջանում մաքսավորները երկու ուղղություններով բեռնափոխադրել են 5,6 մլն տոննա, իսկ այս տարի արդեն 7,8 մլն տոննա բեռ։ Կարծում եմ՝ այս տարի շրջանառությունը կգերազանցի 15 մլն տոննան։ Միայն Վերին Լարսում ունենք ապրանքաշրջանառության ավելի քան 20 տոկոս աճ»,- ասել է Ռուսլան Դավիդովը։

ՌԴ կառավարությունը Վերին Լարսի սահմանային անցակետի արդիականացման նախագիծ է իրականացնում, որի շրջանակներում վրացական սահմանի մոտ ավտոմոբիլային երթևեկության համար գոտիների թիվը հասցվել է 39-ի։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները պահպանող Վրաստանի կառավարությունը չի արձագանքել այս հարցին, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վերին Լարսի թողունակության բարելավման համար։ Նրա խոսքով, այդ հարցը մշտապես եղել է Պուտինի և Ռուսաստանի կառավարության հետ իր քննարկումների օրակարգում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։