Հունվարի 22-ին Եվրախորհրդի լրագրողների անվտանգության պլատֆորմը ահազանգ է տվել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության կապակցությամբ։ Պլատֆորմը պահանջում է ազատ արձակել Ամաղլոբելիին և վերացնել նրա մեղքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Լրագրողների անվտանգության պլատֆորմը Եվրոպայի խորհրդի և մամուլի ազատության նշանավոր կազմակերպությունների ցանցի համատեղ նախաձեռնությունն է։ Պլատֆորմը տեղեկատվություն է տարածում Եվրոպայում լրագրողների անվտանգությանը և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքների մասին՝ դրանով իսկ փորձելով ուժեղացնել Եվրոպայի խորհրդի արձագանքը և Խորհրդի անդամ երկրների հաշվետվողականությունը։
Հունվարի 13-ին և 20-ին հարթակը ահազանգեր է արձակել «Վրացական երազանքի» անդամների կողմից Բաթումիում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի աշխատակից, վետերան լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակման և «Բաթումելեբի»-ի օպերատոր Գուրամ Մուրվանիձեի ձերբակալության մասին։ Ավելի վաղ տարածված ահազանգը վերաբերում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին Թբիլիսիում ձերբակալելուն և նրա արտահանձնման կալանքին։ Բոլոր չորս դեպքերում կիրառվում է ահազանգի ազդանշանի առաջին մակարդակը, որը ներառում է ԶԼՄ-ների ազատության ամենալուրջ և վնասակար խախտումները, ներառյալ լրագրողների երկարաժամկետ կամայական կալանավորումը կամ բանտարկումը նրանց մասնագիտական գործունեության կամ լրագրողի կարգավիճակի պատճառով:
Լրագրողների անվտանգության Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկերներն են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Մամուլի միջազգային ինստիտուտը», «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», «Լրագրողներ առանց սահմաններին», Եվրոպական հեռարձակողների միությունը, «Արդարություն լրագրողների հիմնադրամը», «Հոդված 19» և այլն։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ շենքի պատին պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեի խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։
Մզիա Ամաղլոբելին, ի նշան բողոքի, բանտում հացադուլ է հայտարարել։ Նրա գործով դատական նիստը նշանակված է մարտի 4-ին։
