Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալ-դեմոկրատական խմբի նախագահ Ֆրանկ Շվաբեն պահանջում է ազատ արձակել Վրաստանում կալանավորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին։ Գերմանացի պատգամավորը նշում է, որ Սադիգովն անօրինական կերպով կալանքի տակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի հրամանով, և նրա առողջական վիճակը մտահոգություն է առաջացնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 3 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 4 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանում՝ Իլհամ Ալիևի ռեժիմի պահանջով։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Գործը դիտարկվում է Եվրախորհրդի դիտորդական առաքելության կողմից»,- գրել է Շվաբեն X սոցցանցում։
Արտահանձնման կալանքի տակ գտնվող Սադիգովն հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 21-ից։ Բողոքի ծայրահեղ միջոցին նա դիմել է ՆԳՆ միգրացիոն վարչության կողմից միջազգային պաշտպանություն (ապաստան) չստանալուց հետո։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով լրագրողը հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է բանտային բուժհաստատություն։ Իրավապաշտպանների խոսքով՝ նա դժվարությամբ էր շարժվում, խոսում և կենտրոնանում, հրաժարվում էր բուժօգնությունից։
Աֆղան Սադիգովը, ով հանդիսանում է Ադրբեջանի կառավարության քննադատը և Azel.Tv-ի գլխավոր խմբագիրը, 2023 թվականի դեկտեմբերից կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է Վրաստանում։ ՆԳՆ աշխատակիցները նրան ձերբակալել են օգոստոսի 3-ին Թբիլիսիում, որից հետո դատարանը եռամսյա արտահանձնման կալանք է սահմանել։ Սադիգովի կինը և իրավապաշտպանները նշում են, որ Ադրբեջան արտահանձնվելու դեպքում նա ենթարկվելու է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։
