Հացադուլի 17-րդ օրը Թբիլիսիում կալանավորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը տեղափոխվել է բանտի բուժհաստատություն։ Այս մասին տեղեկությունը տարածում են նրա կինն ու իրավապաշտպանները։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ առողջական վիճակում է կալանավորը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ինձ հետ կապվեց կինը, ում զանգել են բանտից և հայտնել, որ նրան տեղափոխում են բանտային բուժհաստատություն։ Չեմ բացառում, որ նրա առողջական վիճակը վատացել է, սակայն կա նաև մեկ այլ կետ՝ մենք ինքներս խնդրել էինք նրան բժշկական հաստատություն տեղափոխել թույլ վիճակի պատճառով։ Նրա դժվարանում էր տեղաշարժվել, նա ոչինչ չի ընդունել, նույնիսկ բժշկական օգնություն չի ստացել»,- «Մթավարի արխիին» ասել է «Իրավունքներ Վրաստանի» իրավաբան Ռուսուդան Մճեդլիշվիլին։
Օգոստոսի 3-ին Թբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության քննադատ, Azel.Tv հրատարակության գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը։ Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ նա Ադրբեջանի կողմից հետախուզվում էր սպառնալիքների և շորթման գործով։ Ինչպես պարզվել է, 2024 թվականի մայիսին Բաքվում լրագրողի դեմ գործ է հարուցվել, որը, ընտանիքի անդամների խոսքով, կապված է Սադիգովի գործունեության և կառավարության հասցեին քննադատության հետ։
Օգոստոսի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Աֆղան Սադիգովին դատապարտել է եռամսյա արտահանձնման կալանքի։ Որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, սակայն վերադաս ատյանը բողոքը ճանաչել է անընդունելի։
Լրագրողը կալանավայրում հացադուլ է սկսել այն բանից հետո, երբ ՆԳՆ միգրացիոն վարչությունը չի ընդառաջել նրա միջազգային պաշտպանության (ապաստանի) խնդրանքին։ Գերատեսչությունը համարել է, որ Ադրբեջան արտահանձնվելու դեպքում նա չի բախվի այն սպառնալիքներին, որոնք լրագրողը նշել է իր հայտարարության մեջ։
Աֆղան Սադիգովի կնոջ՝ Սևինջ Սադիգովայի խոսքով, լրագրողը հացադուլ է անում՝ բողոքելով իր նկատմամբ անհիմն քրեական հետապնդման դեմ և պահանջելով ազատ արձակել իրեն։ «Աֆղանը կարծում է, որ քանի որ օրենքը չի գործում Ադրբեջանում և Վրաստանում, նա ստիպված է դիմել հացադուլի ծայրահեղ միջոցին։ Նա հացադուլ կանի այնքան ժամանակ, քանի դեռ նրա իրավունքները չեն վերականգնվել»,- ասել է Սադիգովան։
Աֆղան Սադիգովն ընտանիքի հետ Վրաստանում էր ապրում 2023 թվականի դեկտեմբերից։ Ձերբակալությունից մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսին, նա փորձել է կնոջ ու երեխաների հետ մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները թույլ չեն տվել հատել սահմանը։ Այն ժամանակ նրան չեն ձերբակալել և բացատրել են, որ նա կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Սադիգովները Վրաստանում իրենց ապահով չեն զգացել և այդ պատճառով ցանկացել են լքել երկիրը։
Այս թեմայով՝
Վրաստանի իշխանություններին կոչ են արել Աֆղան Սադիգովին չհանձնել Ադրբեջանին
ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Աֆղան Սադիգովին