Եվս 5 պատգամավոր միացել է «Վրացական երազանքից» հեռացածներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական մեծամասնության անդամներ Վիկտոր Ջափարիձեն, Դաչի Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն միացել են չորս պատգամավորներ Սոզար Սուբարիին, Դիմիտրի Խունդաձեին, Միխեիլ Կավելաշիլին և Գուրամ Մաճարաշվիլիին, որոնք ձևական կերպով լքեցին «Վրացական երազանքը» և ձևավորեցին հասարակական շարժում «Ժողովրդի ուժը»:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նրանցից յուրաքանչյուրը մեծ ձեռքբերում է մեր հասարակական շարժման համար, և մենք վստահ ենք, որ նրանք կարևոր ներդրում կունենան երկրում խաղաղության պահպանման և կայուն զարգացման հետ կապված նպատակների իրագործման գործում։ Ընդհանուր առմամբ, մեր շարժումը Վրաստանի խորհրդարանում ներկայացված կլինի 9 անդամով, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմնում կունենանք երրորդ ամենամեծ քաղաքական խումբը»,- ճեպազրույցում ասաց Սոզար Սուբարին։

«Ժողովրդի ուժի» ներկայացուցիչ Գուրամ Մաճարաշվիլիի խոսքով, չնայած «Վրացական երազանք» խմբակցությունից հեռանալուն, ինչպես իրենք (չորսը), այնպես էլ հասարակական շարժմանը միացած 5 պատգամավորները նույնպես մնում են խորհրդարանական մեծամասնությունում։

Բացի պատգամավորներից շարժմանը միացել են նաև «Pos TV» հեռուստաընկերության մի քանի հաղորդավարներ և քաղաքական ակտիվիստներ՝ Թամթա Մեգրելիշվիլին, Զուրաբ Քադագիձեն, Դավիթ Քարթվելիշվիլին, Թամար Չիբուրդանիձեն, Նուկրի Շոշիաշվիլին, Օթար Ճուլուխաձեն, Նիկա Քոբուլաձեն և Իոանե Շայշմեաշվիլին։

Ըստ Սոզար Սուբարիի, շարժման անդամ Վիկտոր Ջափարիձեն գնել է «Pos TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի 52 տոկոսը. «Այս հանգամանքը կօգնի մեզ ավելի լայնորեն հասցնել մեր ուղերձը հանրությանը»։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, արժեքային առումով իրենց և «Վրացական երազանքից» հեռացածների միջև էական տարբերություն չկա. «Մենք տակտիկական անհամաձայնություններ ունենք այն հարցի վերաբերյալ, թե ինչ ձևով պետք է հայտարարություններ արվեն կոնկրետ թեմաներով: Ինչ վերաբերում է արժեքային մասին, ապա մեր միջև էական տարբերություն չկա, և դա մեզ թույլ է տալիս, չնայած բաժանվելուն, միասին մնալ խորհրդարանական մեծամասնությունում։ Նոր իրավիճակում մեզ համար շատ կարևոր է աջակցել մեր որոշումներին։ «Վրացական երազանքը» մեծամասնություն չունի, ունենք 75 պատգամավոր: Նման իրավիճակում մեզ համար կարևոր է համագործակցել այս մարդկանց հետ, համագործակցել այս հասարակական կազմակերպության հետ, քանի որ առանց նրանց մեզ համար դժվար կլինի խորհրդարանական որոշումներ կայացնել։ Մենք խորհրդակցեցինք նրանց հետ և լսեցինք նրանց ընդհանուր դիրքորոշումը, որ իրենք սկզբունքորեն աջակցելու են ընդհանուր որոշումներին։ Խոսքը վերաբերում է նաև 12 առաջարկությունների շուրջ խորհրդարանի ընդունվելիք որոշումներին»։

«Վրացական երազանքից» հեռացած պատգամավորներն աչքի են ընկնում իրենց հակաարևմտյան հայտարարություններով: Նրանք մեղադրել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը, որ վերջինս չի կարողանում հարմարվել Վրաստանի ինքնիշխան իշխանությանը և ամեն ինչ անում է այն տապալելու համար։ Ըստ նրանց հայտարարության՝ ամերիկյան ֆինանսավորման մի մասն ուղղվել է պետության և եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։