Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հայտարարություն է տարածել Վրաստանում ստեղծված «արտակարգ իրավիճակի» վերաբերյալ։ Դրանում նշվում է, որ առանց քաղաքական միջավայրի էական փոփոխության՝ հոկտեմբերի 4-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները պետք է հետաձգվեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Կոնգրեսը կոչ է անում Վրաստանի կառավարությանը լիովին հարգել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշները, ճանապարհ հարթել ազգային և տեղական մակարդակներում ազատ և արդար նոր ընտրությունների համար և արդար վերաբերմունք ցուցաբերել Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչներին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Կոնգրեսի նախագահը, փոխնախագահները և գլխավոր քարտուղարը փետրվարի 3-4-ը գտնվում էին Վրաստանում։
«Երկիր կատարած այցից հետո և հիմնվելով նախորդ հայտարարությունների վրա՝ Բյուրոն հայտնում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն երկրին պատուհասած ծայրահեղ քաղաքական և սոցիալական բևեռացման դեմ պայքարելու համար: Նրանք պետք է ապահովեն իրավապահ մարմինների, դատական համակարգի, բոլոր հասարակական կառույցների անկախությունը։
Տեղական և ազգային մակարդակների պետական պաշտոնյաները պաշտոնանկ են արվել քաղաքական դրդապատճառներով: Այս պրակտիկան պետք է դադարեցվի։
Նմանապես, յուրաքանչյուրին պետք է թույլ տրվի օգտվել արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատության իրենց ժողովրդավարական իրավունքներից»,- ասված է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի բյուրոյի հայտարարության մեջ։
Կոնգրեսը կարծում է, որ հակակառավարական ցույցերին ոչ բռնի մասնակցության համար ներկայումս կալանավորվածները պետք է ազատ արձակվեն։ Կոնգրեսը պահանջում է նաև ազատ արձակել «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, ում համար առանձնահատուկ մտահոգություն է հայտնում։
«Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ արտահայտի իր հավատարմությունը ընդդիմության հետ իրական, բաց և կառուցողական երկխոսությանը: Ժողովրդավարական նորմերին և չափորոշիչներին վերադարձը պետք է վստահություն ապահովի ընդդիմությանը, որն անհրաժեշտ է իշխանության հետ համագործակցելու և բոյկոտը դադարեցնելու համար:
Սա, իր հերթին, պետք է ճանապարհ հարթի եվրոպական չափանիշների և միջազգային դիտորդների առաջարկությունների վրա հիմնված նոր համապետական ընտրությունների համար, հատկապես 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից հետո, ինչպես նաև նպաստի առաջընթացին դեպի ազատ և արդար ՏԻՄ ընտրություններ։
Այս առումով, Վրաստանի իշխանությունները պետք է համագործակցեն Վենետիկի հանձնաժողովի հետ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ Կոնգրեսի կողմից պահանջված կարծիքի շուրջ։
Հաջորդ ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա հոկտեմբերին։ Դրանց իրականացումը ներկա պայմաններում իր մեջ պարունակում է իրավիճակի վատթարացման վտանգ։ Ուստի, առանց քաղաքական միջավայրում էական փոփոխությունների, այս ընտրությունները պետք է հետաձգվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտի 25-27-ը Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում Վրաստանի վերաբերյալ տեղի կունենա բանավեճ։
