Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հավիստոյի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 30-ից Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար։ Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիները դեռևս կկարողանան մուտք գործել Ֆինլանդիա, եթե կա հատուկ պատճառ։ Օրինակ Ֆինլանդիայում ընտանիքի անդամի այցելությունը, ինչպես նաև ուսումնական կամ աշխատանքային վիզա ունենալը: Բացառություն կլինեն դիվանագետներն ու ռուսական ընդդիմության ներկայացուցիչները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը ՌԴ քաղաքացիների հոսքը սպառնալիք է համարում Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների համար։ Սա հատկապես վերաբերում է ԵՄ երկրների հետ հարաբերություններին, որոնք, ինչպես Ֆինլանդիան, ցամաքային սահման ունեն Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Ռուսաստանի կողմից հայտարարված զորահավաքը փոխեցին անվտանգության իրավիճակը Եվրոպայում։ Կառավարությունը կարծում է, որ ռուսական զորահավաքը, Ֆինլանդիա մուտք գործող և Ֆինլանդիայի տարածքով տարանցիկ զբոսաշրջիկների արագ աճող թիվը վտանգ է ներկայացնում Ֆինլանդիայի միջազգային դիրքի և հարաբերությունների համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Լեհաստանը և Բալթյան երկրները մի քանի շաբաթ առաջ, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել են իրենց սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ըստ Meduza հրատարակության, այն բանից հետո, երբ Ֆինլանդիան ընդունի այդ որոշումը, շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիները ցամաքային ճանապարհով ԵՄ մուտք գործել կկարողանան միայն Բորիսոգլեբսկի անցակետով, որը գտնվում է Մուրմանսկի շրջանի և Նորվեգիայի միջև։
Զորահավաք հայտարարելուց հետո, որը պաշտոնական հրամանագրով նախատեսում է մինչև 300 հազար մարդու զորակոչել, երիտասարդները զանգվածաբար լքում են Ռուսաստանը և տեղափոխվում հարևան երկրներ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ից հետո ամեն օր Ֆինլանդիայի սահմանը հատել է 7-8 հազար մարդ։
ՆԳՆ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 21-26-ը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 53 136 քաղաքացի, դուրս եկել՝ 34 990-ը։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի և երկրում մնալ մեկ տարի։
Այս թեմայով՝
ՄԱՇ-ը պահանջում է ՌԴ քաղաքացիների համար 1000 լարի օկուպացիոն վճար սահմանել
Ընդդիմության մի մասը պահանջում է փակել սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար